Հոկտեմբերի 15-ին Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները իրենց հերթական այցն էին կատարել քաղաքային գրադարան: Հովհաննես Թումանյանի 145-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 5-ի Ա դասարանի աշակերտները դասղեկ Հերիքնազ Գևորգյանի ղեկավարությամբ ներկայացրեցին Թումանյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին հետաքրքիր տեղեկություններ, պատմեցին և տեսաշարով ցուցադրեցին նրա անձնական կյանքից առանձին դրվագներ: Նրանց ելույթից հետո Թումանյանի ստեղծագործության հիման վրա գրված «Ախ ինչ լավ են սարի վրա» երգի կատարմամբ հանդես եկան 5-ի Բ դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Բաբայանի ղեկավարությամբ: Նրանք նույնպես ցուցադրական տեսաշարով մանրամասն տեղեկություններ հաղորեցին Թումանյանի կյանքից և գրողի հայտնի բանաստեղծություններով ամփոփեցին միջոցառումը: ԸՆթացքում ցուցադրվեցին դրվագներ <<Անուշ>> ֆիլմից: Վերջում գրադարանի աշխատակիցները փոքրիկ խաղ–մրցույթ կազմակերպեցին: Թումանյանի ստեղծագործությունների օգտագործմամբ պատրաստված <<Լրացրու բաց թողնված բառերը>> և <<Շարունակիր տրված տեքստը>> առաջադրանքների կատարումը երկու զուգահեռ դասարանների աշակերտների համար ուրախ քննություն դարձավ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն