Հոկտեմբերի 16-ին Ջերմուկի քաղաքային գրադարանում դարձյալ Թումանյանական օր էր: Այս անգամ Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ, 7-րդ , 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուչուհիներ Ալվարդ Ալեքսանյանի և Լուսիկ Սարգսյանի օգնությամբ պատրաստել էին ընթերցումներ Հովհաննես Թումանյանի ժառանգների կյանքի ու գործունեության մասին: Ներկայացվեց նրանց նամականին: Այսպիսի միջոցառմամբ ներկայանալու մտահղացումը արժանացավ ներկաների դրվատանքին, քանի որ առավել ամբողջական պատկերացում կազմվեց ամենայն հայոց բանաստեղծի կերպարի մասին՝ որպես բազմանդամ ընտանիքի հայր, ամուսին, դաստիարակ: Ընթերցումները ընդմիջվեցին Թումանյանի բանաստեղծությունների երաժշտական ունկնդրումներով: Միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ու աշակերտներին՝ գրադարանի տնօրեն տիկին Զ. Սարգսյանը ներկայացրեց հուշի մի պատառիկ Թումանյանի հարյուրամյակի տարելիցի օրերից.
-1969 թվականին ոչ միայն հայ ժողովուրդը, այլև նախկին ՍՍՀՄ հանրապետությունները և ողջ սփյուռքահայությունը մեծ շուքով նշեցին Հովհաննես Թումանյանի հարյուրամյակը: Ես սովորում էի 9-րդ դասարանում և դպրոցում գործող գրական խմբակի անդամ էի: Խմբակի ղեկավար, հայոց լեզվի և գրականության բազմավաստակ ուսուցչուհի Արաքսյա Սարգսյանը խմբակի անդամներին հանձնարարեց Թումանյանի մասին որևէ նյութ՝ ազատ շարադրություն, էսսե կամ բանաստեղծություն գրել և ներկայացնել խմբակի հաջորդ պարապմունքի քննարկման: Տանը ես որոշեցի ստեղծել երկկողմանի աքրոստիկոս: Հորինեցի մի բանաստեղծություն, որի տողերը սկսվում էին <<ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ>> բառերի հաջորդական տառերով և վերջանում՝ <<ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ>> բառի հերթական տառերով: Ահա այն.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ
( երկկողմանի աքրոստիկոս գրված 1969 թվ. փետրվարին)
Հ ովիվների սրինգների տաղով եկավ նա աշխար Հ,
Ո ղբ է եղել այդ տաղի մեջ, ողբ մեր ազգի հնամյ Ա,
Վ իշտ է եղել անմխիթար, վշտով լացել սար ու քա Ր,
Հ որովելի տխուր երգով մորմոքել է ամեն հա Յ:
Ա զգը մեր, սակայն, միշտ չէր նստի անմխիթար ողբալ ՈՒ,
Ն ա իր ժպիտն ու ծիծաղը տարածել է ամենու Ր,
Ն րա խինդը թնդացրել է հսկա սարերը լոռվ Ա
Ե վ տեղ գտել մեծ վարպետի երկերի մեջ անթառա Մ:
Ս արվորները սարից իջել աղաղակել են <<հե՜յ-հա Յ>>,
Թ նդացել է, խինդով լցվել հարազատ գյուղը նր Ա:
Ո Ւ երգել է խոսքի արքան Լոռվա սարերը բարձրի Կ,
Մ եզ կտակել երգ ու հույզով լեցուն տողերն <<Անուշ>> Ի:
Ա նուշ խոսք ու երգով եկավ, հիացք բերեց բոլորի Ն,
Ն ա իր բացած գանձարանից գանձեր տվեց շատերին,
Յ ուրաքանչյուր մարդու սրտից մի թել պոկեց, պոկեց խինդ,
Ա յդ թելերով երգեր հյուսեց, երգով խնդաց ամեն սիրտ:
Ն ա իր փառքով պաղ ջուր լցրեց ազգիս ծարավ սրտի մեջ,
Ի ր հանճարով, իր տաղանդով գրեց մի նոր փառքի էջ:
Տիկին Զ. Սարգսյանի այս ընթերցումը արժանացավ ներկաների բուռն ծափերին:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն