Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի մասնագիտական տոնի օրն է: Այն հաջորդում է ուսուցչի մասնագիտական տոնի օրվանը, որը նշվում է հոկտեմբերի 5-ին: Այդ երկու մասնագիտություններն էլ սերտորեն շաղկապված են և լրացնում են միմյանց. կրթում են, նպաստում են անհատի դաստիարակությանը, ինքնակրթությանը, օգնում նրա բազմակողմանի զարգացմանը և այլն: Սակայն գրադարանը կաշկանդված չէ տարիքային սահմանափակումներով և բացառապես կամավոր է: Եվ քանի որ գրադարանի այցելու լինելը կամավոր է՝ արդյունքում գրադարանավարը շփվում է ընդունակ, հետաքրքրասեր, գիտակից անձանց հետ և այս հանգամանքը գրադարանավարի աշխատանքի գրավչությունն է: Գրադարանավարը նաև ընթերցանության ղեկավար է ու կազմակերպիչ: Եթե կան լավ շենքային պայմաններ, գրականության հարուստ հավաքածու և ժամանակակից տեխնիկական հագեցվածություն ու գիտակ, բարեխիղճ կադրեր՝ ուրեմն գրադարանը կպահպանի իր արժանի տեղը մեր կյանքում: Այս հոկտեմբերի 7-ը Ջերմուկի քաղաքային գրադարան էր բերել բազմաթիվ ընթերցողների, որոնք եկել էին ծաղիկներով, ժպիտներով, ջերմ խոսքերով շնորհավորելու գրադարանավարներին: Նրանց անակնկալ էր սպասվում. գրադարանի տնօրենը, համառոտակի ներկայացնելով գրադարանի սպասարկման աշխատանքներում կատարված նորարարությունները, հրապարակեց տարվա ամենաավագ, ամենակրտսեր և ամենաակտիվ ընթերցողների անունները. ամենաավագը 70-ամյա Ստեփան Սարգսյան, որի քարտում գրանցված է 17 հաճախում, 28 գրքատացք, ամենակրտսեր 6 տարեկան Մարի Մարգարյան, որը նոր է դպրոց գնում, դեռ տառաճանաչ չէ, սակայն մայրիկի օգնությամբ հաճախելով գրադարան՝ ինքն է ընտրում իրեն դուր եկած նկարազարդ մանկական գրքերը, ամենաակտիվ ընթերցող Մարիամ Հայրապետյան, նա ունի 33 հաճախում և 42 գրքատացք: Ներկաների ծափահարությունների ներքո նրանք նաև նվերներ ստացան: Անակնկալ էր Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների մուտքը գրադարան, որոնք դասվար Մ. Գրիգորյանի և ծնողների ուղեկցությամբ եկել էին տոնական օրով գրանցվելու որպես ընթերցողներ: Նրանք ներկայացրին հետաքրքիր ասույթներ գրքի ու գիտելիքի մասին, արտասանեցին, պարեցին: Ջերմ շնորհավորանքի խոսքեր ասվեցին երիտասարդ տարիներին Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ աշխատած Գրիշա Գրիգորյանի, վաստակաշատ ուսուցչուհի Ալվարդ Ալեքսանյանի, երիտասարդական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանի, մանկագիր Մարիետա Սահակյանի կողմից: Նրանք բարձր էին գնահատում իրենց մտավոր զարգացման գործում գրադարանի դերն ու նշանակությունը: Տիկին Ա. Ալեքսանյանը երեկոյան ֆեյբուքյան էջում գրեց. <<…շնորհավոր կրկին Գրադարանի օրվա կապակցությամբ: Շատ հրաշալի պահեր ապրեցինք ներկաներս և առանձնապես փոքրիկ ընթերցողները: Հետաքրքիր, հագեցված, դաստիարակչական նպատակ հետապնդող միջոցառում էիք կազմակերպել: Գրքի, ընթերցանության նկատմամբ սեր, հետաքրքրություն առաջացնող ձեր դիպուկ մտքերը հասան երեխաների սրտներին: Բավական յուրահատուկ աշխատանքներ եք կատարել ընթերցողների պահանջները բավարարելու ուղղությամբ...: Նորանոր հաջողություններ և փոփոխություններ ձեր աշխատանքում>>:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն