Հոկտեմբերի 28-ին Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ << Ջերմուկյան հոգեթով աշուն >> միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Ջերմուկի հրաշալի բնությունը ներկայացնող նկարներ և համառոտ պատմություններ: Պատրաստվել էր տաղավար, որտեղ տեղադրված Ջերմուկյան բարիքների համառոտ նկարագրությամբ հանդես եկան գրադարանի ընթերցողներ Ռիման և Մարին: Կեչուտի թիվ 3 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները, դասվար Մերի Ստեփանյանի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Զառա Թադևոսյանի ուղեկցությամբ առաջին անգամ մասնակից դարձան գրադարանային միջոցառմանը: Նրանք իրենց ներկայությամբ ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Աշնանային գունագեղ տերևներով աշակերտները հետաքրքիր կոմպոզիցիաներ էին պատրաստել: Արվեստի դպրոցի սաներ Դավիթն ու Վահեն ներկայացրեցին իրենց նկարները, որտեղ պատկերված էր աշնանային Ջերմուկը: Նրանք նաև ներկայացրեցին աշնանային թեմաներով իրենս բանաստեղծությունները: Ջերմ ու անմիջական մթնոլորտում հյուրերը կիսվեցին իրենց զգացմուքներով ու տպավորություններով: Նկարչուհի և բանաստեղծուհի Մարիետա Սահակյանը մի քանի ստեղծագործություններ ընթերցեց նվիրված Ջերմուկ քաղաքին և նրա բնությանը, պոեզիայի և ասմունքի մեծ սիրահար Արմինե Կիրակոսյանի շութերից հնչեցին Վ. Տերյանի և Հ. Սահյանի բանաստեղծությունները, նկարիչ և Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ավետյանը նույնպես արտահայտվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ նկարիչը միևնույն ժամանակ բանաստեղծ է, այնուհետև ասմունքեց սեփական բանաստեղծությունը: Գրադարանի ընթերցող Մերիշավյան Շուշանը կարդաց իր գրած <<Ջերմուկյան աշուն>> բանաստեղծությունը: Տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը նույնպես միացավ հյուրերին՝ կարդալով պատանեկան տարիքում գրված <<Աշնանային էտյուդ>> բանաստեղծությունը : Այս ամենը նվիրված էր Ջերմուկ քաղաքին ու նրա բնությանը: Միջոցառման ավարտին հյուրերը իրենց բարձր տպավորությունն ու շնորհակալությունը հայտնեցին հաճելի մթնոլորտ ապահովելու համար:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն