ՄԵՐ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ 07.10.2018 թ.

Այսօր գրադարանավարի օրն է: Ջերմուկի քաղաքային գրադարանում այդ առիթով տոնական միջոցառում էր: Արդեն ավանդաբար, այս օրը քաղաքի դպրոցների 2-րդ դասարանների ընթերցասեր երեխաները իրենց դասվարների ու ծնողների ուղեկցությամբ այցելեցին գրադարան ոչ միայն շնորհավորելու գրադարանավարներին մասնագիտական տոնի  կապակցությամբ, այլև գրանցվելու որպես ընթերցողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակը: Հյուրերին  ողջունեց գրադարանի տնօրեն տիկին Զ. Սարգսյանը և պատմեց գրադարանի դերի ու նշանակության, հնարավորությունների, նոր ստացված գրքերի, գրադարանի կայք էջի և ֆեյբուքյան էջի մասին, հորդորեց ավելի հաճախ լինել գրադարանում, խնամքով վարվել գրքերի հետ և այլն: Երեխաները արտասանեցին գիրքը գովերգող բանաստեղծություններ: Այնուհետև երեխաներից և ծնողներից նրանք, որոնք մինչ այդ գրադարանի ընթերցողներ չէին՝ մոտեցան ցուցադրված գրքերին, ընտրեցին իրենց դուր եկած ու հետաքրքրած գրքերը և գրանցվեցին որպես ընթերցողներ: Ծնողները, դասվարներ Ն. Հարությունյանը և Ա. Օհանջանյանը  իրենց գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեցին գրադարանավարներ Հ. Սահակյանին, Ա. Հակոբյանին և Ռ. Ավագյանին նրանց հոգատար ու բարեհաճ վերաբերմունքի համար: Նոր գրքերից ընտրություն կատարեցին նաև ուսուցիչները:

       Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես գրադարանի կոլեկտիվին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով շնորհավորական ուղերձ և նվերներ էր հղել համայնքի ղեկավար պարոն Վ. Հովհաննիսյանը:

7-ը հոկտեմբերի 2018 թ.

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details