ԱՀԱ ԵՎ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ 29.11.2018թ.

Այսօր Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ սպասված հանդիպումը «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ 1930 և 1931 ԹՎԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» գրքի հեղինակ Աշոտ Սիմոնյանի հետ: Նախկինում Աշոտ Սիմոնյանը գրել և հրատարակել է «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» ( 2008 թ.), «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում, 1914-1921 թ.թ.» (2011թ.) գրքերը և այլ մենագրություններ ու հոդվածներ: Երկար տարիների ընթացքում Վայոց ձորի մարզի բնակավայրերի կարևոր և հետաքրքրություն ներկայացնող պատմական իրադարձությունների մասին հավաքած արխիվային նյութերի, ժամանակակիցների անտիպ գրքերից ու հուշագրություններից մեջբերված վկայությունների ու նկարագրությունների, տպագիր գրականությունից կատարված հղումների ու փաստական նյութերի, հայրենական ու արտերկրի հայատառ մամուլում տարբեր տարիներին լույս տեսած հոդվածների, թղթակցությունների, լուսանկարների, այդ ամենի վերաբերյալ անհրաժեշտ ծանոթագրությունների ու պարզաբանումների մեկտեղմամբ նշված գրքերը լցնում-լրացնում են այն բացը, որ կա մարզի նորագույն պատմության արձանագրումների մեջ: Հանդիպմանը ներկա գտնվողներից շատերը Ա. Սիմոնյանի աշխատությունների ուշադիր ընթերցողներն էին և առանձին հարցերի վերաբերյալ լիարժեք պարզաբանումներ ստացան: Գոհունակության ու երախտիքի խոսքեր ասացին Ա. Ավետիսյանը (արմատներով մարզի Խաչիկ գյուղից), Գ. Գրիգորյանը և Մ. Ալեքսանյանը (արմատներով Գնդեվազ գյուղից), Ս. Սարգսյանը և Ս. Մովսիսյանը (արմատներով Հերհեր գյուղից), Հ. Դավթյանը (Կեչուտ գյուղից) և այլն: Հետաքրքիր ու ընդգրկուն էր Աշոտ Սիմոնյանի խոսքը այդպիսի ծավալով ու խորությամբ գործ ձեռնարկելու և իրականացնելու մասին, գործ, որը դեռ շարունակություն է ունենալու. ուսումնասիրությունները, առկա նյութերի մշակումները և դրանց հանրայնացումը կշարունակվի մինչև 1956 թվականի ժամանակաշրջանը, երբ բռնությունները դադարեցին, ավելին՝ սկսվեցին հանիրավի դատապարտվածների գործերի վերաքննությունները և արդարացումները: 
Սպասենք հարգարժան Աշոտ Սիմոնյանի նոր գրքերին, իսկ մինչ այդ՝ հարգելի ընթերցողներ, կարող եք գրադարանից ստանալ վերը նշված գրքերը և կարդալ, յուրաքանչյուրիդ ներսի ձայնը անպայման կաղաղակի. թող այլևս երբեք մեր ժողովրդի կյանքում չկրկնվեն մեր հայրերի, մեր պապերի կյանքի տառապանքները և թող մենք, մեր հետագա սերունդները ապրեն համերաշխության, բարության ու սիրո մեջ:
Հ. Գ. 
Կարող եք կարդալ նաև՝ http://www.magaghat.am/archives/9884

ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Պերրո Շ. - Հեքիաթներ
    Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
    Սարոյան Վ.- Առակներ

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
    Ստենդալ- Կարմիրը և սևը
    Ռեմարկ Է. - Հաղթական կամար
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
    Պալացիո Ռ. - Հրաշքը


     

     

Մեկնաբանություն

events_details