Արձագանքելով մեր գրադարանի «ՕԳՆԵՔ ՄԵԶ, ՈՐ ՕԳՆԵՆՔ ՁԵԶ» կոչին՝ նոր գրքերի ձեռք բերման ցուցակներ կազմելու համար բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներից: Ոմանք անձամբ են այցելում գրադարան և ներկայացնում իրենց ցանկություններն ու առաջարկությունները: Փետրվարի չորսին նախապես պայմանավորված ժամին գրադարանում տնօրենի ու աշխատակիցների հետ հանդիպման էին եկել Երևանի պետական համալսարանի ռոդիոֆիզիկայի 1-ին կուրսում սովորող Առաքել Առաքելյանը, Սոցիալական մանկավարժության 2-րդ կուրսում սովորող Էմմա Անդրիանովան, աշխարհագրության և երկրաբանության ֆակուկտետի 2-րդ կուրսի ուսանող Արշակյան Սոֆյան, Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի 1-ի կուրսի ուսանող Անի Համբարձումյանը, օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսում սովորող Վանուհի Հակոբյանը, բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վերոնիկա Եղիազարյանը, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Տաթևիկ Զաքարյանը, Պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարում ֆակուլկտետի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Ավագյանը: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ու պատասխանների քննարկում ծավալվեց: Համատեղ որոշվեց առաջիկայում ևս կազմակերպել նման հանդիպումներ կոնկրետ գրքերի քննարկումների ու մտքերի փոխանակումների համար:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն