Մարտի 21-ին Ջերմուկի քաղաքային գրադարան այցելեցին Մաքսիմ Գորկու անվան 4-րդ դասարանի աշակերտները դասվար Մելանյա Գրիգորյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր գրադարանային միջավայրում անցկացնել բաց դաս նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները վարժ և անկաշկանդ ընթերցեցին ու պատմեցին Թումանյանի առավել ուշագրավ նամակները, կատարեցին «Լուսին», «Ախ, ինչ լավ են սարի վրա», «Ամպի տակից ջուր է գալիս» երգերը: Նրանք բարձր տրամադրություն ստեղծեցին գրադարանում, որին միացան նաև գրադարանավարները, նրանց հետ երգելով և գովեստի խոսքեր հղելով: Աշակերտները նաև եղել էին Հովհ. Թումանյանի թանգարանում և հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին: Թանգարանի աստիճանները 54 են, որոնք խորհրդանշում են մեծ գրողի ապրած կյանքի տարիները: Ամենայն հայոց բանաստեղծը իր կյանքի ապրած այդքան կարճ տարիների ընթացքում հասցրել է սերունդներին թողնել գրական մեծ ժառանգություն: Բաց դասի վերջում աշակերտները «Իմ Երևան» երգը նվիրեցին Թումանյանին, քանի որ գրողը շատ է սիրել Երևանը և Թիֆլիսից եկել ու մշտական բնակություն է հաստատել Երևանում:
Ջերմ մթնոլորտում աշակերտները հեռացան գրադարանից: Նրանց մեծ մասը գրադարանի ընթերցողներն էին, իսկ նրանք ովքեր առաջին անգամ էին եկել գրադարան՝ մեծ ցանկություն հայտնեցին դառնալու գրադարանի ընթերցողներ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն