Այս սեպտեմբերը կյանքի նոր սկիզբ է դառնալու Ջերմուկ համայնքի քսաներեք պատանիների ու աղջիկների համար: Նրանք հաղթահարելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների տարեց-տարի բարդացող պահանջները՝ դարձել են ուսանողներ: Օրերս Ջերմուկի համայնքի ղեկավար պարոն Վ. Հովհաննիսյանը Ջերմուկի քաղաքային գրադարանում հանդիպման հրավիրեց նրանց, ջերմորեն շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց, անհատապես ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրի հետ, բարի և օգտակար խորհուրդներ տվեց: Նա վստահեցրեց նաև, որ թույլ չի տա ուսման վարձի մուծման դժվարությունների պատճառով որևէ մեկը դուրս մնա ուսուցում ստանալուց: Նրանց շնորհավորելով ուսանող դառնալու կապակցությամբ՝ գրադարանի տնօրեն տիկին Զ. Սարգսյանը ասաց. «Համոզմունք ունեմ, որ ձեր հաջողությունների մեջ իր դերն ու նշանակությունն է ունեցել նաև գրադարանը: Չէ՞ որ դուք մեր ընթերցողներն եք առաջին դասարանից մինչ օրս: Այս տարի մենք բազմաթիվ նոր գրքեր ենք ձեռք բերել ուսանողների համար նպատակային ընտրությամբ»: Քիչ ուշ յուրաքանչյուրը ստացավ նախատեսված խորհրդանշական նվերը՝ մակագրությամբ գրիչը գրչատուփով ու բացիկով:
Ովքե՞ր են մեր համայնքից ԲՈՒՀ-երի առաջին կուրսեցիները.
1. Բաբաջանյան Սյուզաննա –Երևանի պետական բժշկական համալսարան
2. Մովսիսյան Անահիտ - Երևանի պետական բժշկական համալսարան
3. Ստեփանյան Դիանա - Երևանի պետական համալսարան
4. Զաքարյան Մարիամ - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
5. Ստեփանյան Սյուզաննա - Երևանի պետական համալսարան
6. ՆիկոլյանՍոնա - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
7. Դավթյան Նանե – Երևանի հայկական պետական մանկավարժական համալսարան
8. Ղամբարյան - Անի Երևանի պետական համալսարան
9. Բաբայան Կարեն - Երևանի պետական համալսարան
10. Զաքարյան Արթուր - Երևանի պետական համալսարան
11. Համբարձումյան Հայկ- Երևանի պետական համալսարան
12. Համբարձումյան Հարություն- Երևանի պետական համալսարան
13. Աբրահամյան Սասուն – Երևանի պետական ճարտարագիտական համալսարան
14. Ավագյան Լիանա -Երևանի պետական համալսարան
15. Սողոմոնյան Ռիմա- Երևանի պետական համալսարան
16. ՄարգարյանՎահե - Երևանի պետական տնտեսագիտական համալսարան
17. Դավթյան Արփինե - Երևանի պետական ճարտարագիտական համալսարան
18. Եղիազարյան Նանե - Երևանի պետական համալսարան
19. Եսայան Անի - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
20. Բագրատյան Հեղինե - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
21.Ստեփանյան Դիաննա – Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ /անվճար/
22. Վահե Վարդազարյան (Գնդեվազ) - Երևանի պետական ճարտարագիտական համալսարան
23. Տարոն Խաչատրյան (Գնդեվազ) - Երևանի պետական համալսարան
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն