ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» 13.12.2019 Թ.

Օրերս Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի <<Վերջին ուսուցիչը>> գրքի քննարկումը, որը կազմակերպվել էր ակտիվ ընթերցողներ Անահիտ Ստեփանյանի և Աղավնի Ասատրյանի նախաձեռնությամբ: Նրանք ընթերցողներին ներկայացրեցին Վ. Պետրոսյանի կյանքը և <<Վերջին ուսուցիչը>> վիպակի բովանդակությունը, որից հետո քննարկում ծավալվեց մերօրյա աշակերտ-ուսուցիչ անկեղծ փոխհարաբերությունների մասին: 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Պողոսյանը իր խոսքում նշեց, որ վերջին ուսուցիչ չի լինում, քանի որ բոլոր ժամանակներում ուսուցիչը աշակերտի համար մնում է ու եղել է անփոխարինելի անձ, որ կրթում ու դաստիարակում է սերունդներ: Բանասեր Սոնա Դավթյանը կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր դասավանդվող առարկաները պետք է սովորել դպրոցում և սիրելով ուսուցչին՝ սովորել նաև նրա առարկան և հավելեց. ուսուցիչ չեն ծնվում, այլ դառնում են, քանի որ լավ ուսուցիչը հոգեբանորեն կարող է ազդել աշակերտի վրա և դրանով ստեղծել ջերմ կապ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում: Իրենց տարիների մանկավարժական փորձից ելնելով՝ նոր սերնդի աշակերտների հետ իրենց կարծիքով և խորհուրդներով կիսվեցին Գրիշա Գրիգորյանը /դպրոցում աշխատել է 17 տարի/ և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանը: Ալիսա Ամիրջանյանը նշեց, որ ուսուցիչը առաջին հերթին պետք է սիրի իր աշակերտին, հետաքրքիր դարձնի առարկան նրա համար և առաջին հերթին մարդկայնորեն վերաբերմունք ցուցաբերի աշակերտի նկատմամբ: Գրիշա Գրիգորյանը նշեց, որ Վարդգես Պետրոսյանը եղել է Ջերմուկ քաղաքում և շատ է սիրել մեր քաղաքը: Գրողի հետ կապված հուշերից պատմեց: Հետո անդրադառնալով թեմային՝ ասաց, որ պետք է լինի սահման ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ շփման միջև: Աշակերտները պետք է ազդվեն իրենց ուսուցիչներից, իսկ ուսուցիրչները իրենց հերթին աշակերտի հետ ճիշտ վարվելու մեթոդներ պետք է կիրառեն: Գրքի քննարկումն ավարտվեց Անահիտ Ստեփանյանի և Աղավնի Ասատրյանի
պատրաստած հետաքրքիր տեսանյութով, որը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.facebook.com/anahit.stepanyan.182/videos/1075286229488479/

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details