Փետրվարի 27-ին Ջերմուկի Ձախափնյակի թիվ 2 դպրոցի 3-րդ Բ դասարանի աշակերտները ` դասվար Աննա Օհանջանյանի ուղեկցությամբ այցելեցին քաղաքային գրադարան: Ուսուցչուհին անցկացրեց բաց դաս նվիրված Հ. Թումանյանին: Աշակերտները ներկայացրեցին գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին, արտասանեցին Թումանյանի քառյակներից, կատարեցին <<Ախ ինչ լավ է սարի վրա>> երգը, մեկնաբանեցին <<Ամենից լավ տունը>> բանաստեղծության գաղափարական բովանդակությունը, որը երեխաների ընկալմամբ իր մեջ պարունակում էր հայրենասիրություն և կարոտ: Նրանք նշեցին Հ. Թումանյանի գրած՝ իրենց սիրելի հեքիաթների անվանումները, այնուհետև բեմական խաղով ներկայացրեցին <<Սուտասանը>> հեքիաթը: Երեխաները մեծ թղթերի վրա նկարել էին Հ. Թումանյանին և իրենց սիրելի հեքիաթների հերոսներին: Նրանք բաց դասը ավարտեցին բազմաթիվ առած-ասացվածքներով : Գրադարանի աշխատակից տիկին Ռոզան Հ. Թումանյանի հեքիաթներից հատվածներ կարդաց, որպեսզի երեխաները գուշակեն, թե դրանք ո՞ր հեքիաթից են: Պարզվեց, որ նրանք գրադարանի գրքերը շատ սիրով են ընթերցում, որովհետև արագությամբ պատասխանում էին, թե որ հեքիաթից է այդ հատվածը: Նրանցից մի քանիսը գրանցվեցին որպես գրադարանի ընթերցողներ: Ուսուցչուհին իր գոհունակությունը հայտնեց գրադարանի աշխատակիցներին՝ աշակերտներին սիրով գրքեր տրամադրելու և բարեհամբույր սպասարկելու համար: Վերջիններս նույնպես ջերմ շնորհակալություն հայտնեցին դասվարին՝ տարվա մեջ մի քանի անգամ երեխաներին գրադարան բերելու, նրանց մեջ ընթերցանությունը խթանելու և ընթերցող-գրադարան ամուր կապը պահելու համար ու նվիրեցին Հ. Թումանյանի գրքերից / Պատմվածքներ, <<Թումանյանը խաղերի մեջ>>/:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն