Օգոստոսի 27-ին Ջերմուկի քաղաքային գրադարան էին հրավիրվել այս տարի Ջերմուկ համայնքից, (Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր), Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շրջանավարտները։ Ջերմորեն շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նրանց՝ գրադարանի տնօրեն տիկին Զ, Սարգսյանն ասաց․
— Դուք բոլորդ մեր գրադարանի ընթերցողներն եք և ես կարծում եմ, որ ուսումնառության տարիների ընթացքում գիտելիքների ձեռք բերման ճանապարհին ձեր ունեցած առաջընթացի մեջ իր դերն ու նշանակությունն է ունեցել նաև գրադարանը։ Ցանկանում եմ, որ պահպանեք ձեր կապը մեզ հետ, սերտորեն կապվեք նաև բուհական, ինչպես նաև Ազգային գրադարանների հետ։ Բարձր մասնագիտական որակներ ունեցող անձը պետք է բազմակողմանի զարգացվածություն ունենա նաև ինքնակրթության միջոցով, իսկ դրա լավագույն հնարավորությունը տալիս են գրադարանները։
Համայնքի ղեկավար պարոն Վ․ Հովհաննիսյանի անակնկալ բացակայության պատճառով՝ նրա կողմից նախապես պատրաստված նվերները՝ յուրաքանչյուրին անվանական գրիչներ, հանձնեց համայնքի ղեկավարի տեղակալ պարոն Ս․ Մարգարյանը։ Նա ևս շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ և հորդորեց մասնագիտական կրթությունը հաջողությամբ ավարտելուց հետո վերադառնալ և օգտակար լինել հարազատ համայնքին։
Ծնողների անունից հանդես եկավ Երևանի պետական համալսարան ընդուված, (անվճար), Մերի Գևորգյանի մայրը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց դպրոցների մանկավարժներին՝ երեխաներին անհրաժեշտ գիտելիքներով ապահովելու, կրթելու և դաստիարակելու համար, ինչպես նաև գրադարանի կոլեկտիվին՝ մշտապես բարյացկամ վերաբերմունքի, երեխաներին ընթերցանությանը կապելու, գրքերի աշխարում ճիշտ ուղորդելու և նրանց օգտակար գրականությամբ ապահովելու համար։
Ահա նրանք՝ 2020 թ. Ջերմուկի համայնքից ԲՈՒՀ-եր ընդունվածները․
Ջերմուկի ավագ դպրոցից․
1. Անդրեասյան Արման - Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի Պետական ինստիտուտի կինեզիոլոգիա
2. Համբարձումյան Սամվել - Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի Պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզիկական կուլտուրա (անվճար)
2. Միքայելյան Մարիամ - Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի լոգոպեդիա
4. Բաբայան Թագուհի - Հայաստանի Ոստիկանության Ակադեմիայի իրավագիտություն
5. Ավագյան Գոռ - Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգ
6. Ավագյան Միլենա - Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգ
7. Բաբայան Գոռ - Երևանի Պետական համալսարանի հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
8. Բաբայան Տիգրան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտություն
9. Բաբայան Տիրան - Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիա
10. Գևորգյան Զարինե - Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգ
11. Գևորգյան Մերի - Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգ (անվճար)
12. Խաչատրյան Արմինե - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ
13. Հովհաննիսյան Աղավնի – Երևանի Վ․ Բրյուսովի անվ. պետական համալսարանի եռալեզու թարգմանչություն (ռուսերեն, անգլերեն, հայերեն)
14. Հովսեփյան Մարիամ - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրային ճարտարագիտություն
15. Մանասերյան Հեղինե - Երևանի պետական բժշկական համալսարանի Ֆարմացիա
16. Նավասարդյան Արմեն - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն
17. Սահակյան Դիանա - Հայաստանր պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգ
18.Գրիգորյան Տիգրան - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ (անվճար)
Կեչուտի միջնակարգ դպրոցից․
1. Ստեփանյան Անահիտ ֊ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրագրություն
2. Մնացականյան Ալվինա ֊ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ
3. Ասատրյան Աղավնի ֊ Երևանի պետական համալսարանի լեզվաբանություն (անգլերեն լեզու)
4. Առաքելյան Տաթև֊ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրագրություն
5. Ինեսա Բագրատյան ֊ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տուրիզմ
6. Թադևոսյան Մանե ֊ Երևանի պետական բժշկական համալսարան
7. Խանամիրյան Հերմինե ֊ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հագուստի մոդելավորում
8. Առաքելյան Հայկ _ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմական բժշկություն
Գնդեվազի միջնակարգ դպրոցից․
1. Հունանայան Սյուզաննա - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ
2. Ստեփանյան Նարե - Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին
3․ Հարությունյան Դիանա - Երևանի Վ․ Բրյուսովի անվ. պետական համալսարանի եռալեզու թարգմանչություն (ռուսերեն, անգլերեն, հայերեն)
4․ Եղոյան Անի - Երևանի պետական համալսարանի ֆինանսներ ֆակուլտետ
Հերհերի միջնակարգ դպրոց
1. Ասատրյան Անդրանիկ – Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ
2. Մեսրոպյան Մեսրոպ – Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն