Վլադիմիր Հարությունյան 90

Այսօր Ջերմուկի քաղաքային գրադարանում նշվեց 20-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականության լավագույն արձակագիրներից մեկի՝ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 90-ամյակը։ Նա Ջերմուկի պատվավոր քաղաքացի է, հուշաքարը դրված է Ջերմուկի Շահումյան փ․ 4-րդ շենքի պատին։ Այդ շենքի բնակարաններից մեկում է երկար տարիներ ապրել և ստեղծագործել: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։ Ներածական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն տիկին Զ․ Սարգսյանը։ Վ․ Հարությունյանի գրական վաստակը արժեվորեց գրողի ժամանակակիցը՝ Ջերմուկ քաղաքի հարգված մտավորական, մի շարք գրքերի հեղինակ Ատոմ Ավետիսյանը, իրենց հուշերը և հիշողությունները ներկայացրեցին Ռուբեն Մարկոսյանը, Գրիշա Գրիգորյանը, Աշոտ Հարությունյանը, Վարդգես Խանոյանը։ Գրողի չափածո ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկավ երիտասարդ ստեղծագործող Վարդուհի Բագրատյանը։

✍️ ✍️✍️

Վ․ Հարությունյանի կենսագրությունը ըստ «Վիքիպեդիա» հանրագիտարանի

Ծնվել է 1931 թ. մարտի 17-ին Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1947 թ. ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը։ 1947-1950 թթ. Ախալքալաքի շրջանի Սուլդա և Մրագվալ գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ։ 1954 թվականին ընդունվել և 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1960 թթ. որպես կրտսեր խմբագիր աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ 1960-1967 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ոզնի» հանդեսում։ 1969 թ. ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ 1969-1970 թթ. եղել է Արփա-Սևան կառույցի Ջերմուկի շինարարական վարչության թիվ 1 հորանի միացյալ կուսակցական կազմակերպության կոմիտեի քարտուղարը։ 1970-1973 թթ. եղել է Հայաստանի գրողների միության Սյունիքի միավորման նախագահը, 1973-1974 թթ.՝ «Ծիածան» թերթի խմբագիրը։ 1974-1978 թթ. աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գեղարվեստական գրականության քարոզչության բյուրոյի տնօրեն։ 1989 թվականից հանդիսացել է «Արամե» մշակութային ընկերության նախագահը։ 1992 թվականին հիմնադրել է «Հայաստանի հանրապետության բնակավայրերը» մատենաշարը, հրատարակել Հայաստանի բնակավայրերին նվիրված մի շարք գրքեր։ Հեղինակ է վեպերի («Ատլանտիդա», «Վայոց ձոր», «Արևադարձ», «Անմահության նախօրեին»), ինչպես նաև պատմվածքների և վիպակների ժողովածուների («Բողոք լեռներում», «Նաիրյան աստվածներ»)։ Մահացել է 2000 թվականի հունվարի 13-ին Երևանում։

Վլադիմիր Հարությունյանին, որպես գրողի, ճանաչում է բերել «Վայոց ձոր» վեպը, որտեղ նկարագրվում են 1919-1921 թթ. Վայոց ձորում ծավալվող պատմական իրադարձությունները։ Սակայն, հասարակական առավել մեծ ընդունելության արժանացավ նրա «Արևադարձ» վեպը, որը պատմում է պատանի Կարո Կարայանի կյանքը։ Թե ինչպես է տղան ընկնում հանցագործ միջավայր, և թեև դժվարությամբ, բայց կարողանում է պահպանել իր մաքրությունը։ Վեպում նկարագրվում են այն բոլոր դժվարությունները, ինչի միջով անցնում են Կարոն և նրա ծնողները մինչև որ Կարոն դուրս է գալիս բանտից, որտեղ հայտնվել էր՝ փորձելով մեքենան այրելով վրեժ լուծել իրեն ծեծած, մեկ ամիս ավտոտնակում պահած, անվճար աշխատեցրած և իր ընկերոջը՝ Հունանին սպանած մի հանցագործից՝ Սանդրոյից։ Վլ. Հարությունյանի հաջորդ՝ առավել հայտնի գործը «Անմահության նախօրեին» վեպն է, որի համար հիմք է ծառայել հայոց Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչ Արտավազդ Ա-ի հետ կապված դիցապատմական անցքերը։ Ռուսերեն թարգմանվել և 1980 թ. Մոսկվայում հրատարակվել է Վլադիմիր Հարությունյանի «Վայոց ձոր» վեպը։

✍️ ✍️✍️

Երկերի մատենագիտություն

• Բողոք լեռներում (պատմվածքներ), Երևան, 1962, 191 էջ:

• Ատլանտիդա (վեպ), Երևան, 1965, 496 էջ:

• Վայոց ձոր (վեպ), գիրք Ա, Երևան, 1970, 556 էջ:

• Ստվերիկը (հեքիաթ), Երևան, 1971, 20 էջ:

• Վայոց ձոր (վիպակներ), գիրք Բ, Երևան, 1974, 344 էջ:

• Արևադարձ (վեպ), Երևան, 1977, 468 էջ:

• Նաիրյան աստվածներ (վիպակներ), Երևան, 1982, 356 էջ:

• Անմահության նախօրեին (վեպ), Երևան, 1987, 400 էջ:

• Ո՞րտեղ եք, տղաներ, Երևան, 1988, 142 էջ:

• Արևադարձ (վեպ, 2-րդ հրատ.), Երևան, 1989, 465 էջ:

• Էշի խելքը (հեքիաթ), Երևան, 1997, 7 էջ:

• Ճուտիկ անմեղիկը (հեքիաթ), Երևան, 1997, 7 էջ:

• Սովորիր գեղեցիկ խոսել: Քո կյանքի նպատակը, Երևան, 1997, 14 էջ:

• Նաիրյան աստվածներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1999, 612 էջ:

• Նաիրյան աստվածներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2000, 612 էջ:

• Քաջարան, Երևան, 2004, 440 էջ:

• Սարդարապատ (բանաստեղծություններ), Երևան, 2006, 249 էջ:

• Մանկական զվարճալի խնդիրներ, Երևան, 2008, 8 էջ:

• Մեկ այլ Ղարաբաղ (դեպքեր, իրադարձություններ, մտորումներ), Երևան, 2009, 87 էջ:

• Մրջնանոցում (բանաստեղծություններ), Երևան, 2009, 16 էջ:

• Կրակված առավոտներ (վեպ), Երևան, 2011, 504 էջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details