ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ 07.10.2014 թ.

Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա առթիվ, Ջերմուկի քաղաքային գրադարանում տոնական մթնոլորտ էր տիրում: Միջոցառման շրջանակներում գրադարանավարուհիներին ողջունելու էին եկել Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները և մի խումբ ուսուցիչներ: Արշակ Դարբնու և Մխիթար Գոշի առակների բեմականացմամբ աշակերտները բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Ուսուցչուհիների օգնությամբ երեխաները ծանոթացան ցուցադրության դրված գրքերին և ինքնուրույն ընտրությամբ առանձին տեքստերից փոքրիկ հատվածներ ընթերցեցին: Այնուհետև գրադարանի տնօրեն տիկին Զեմֆիրա Սարգսյանը ողջունեց աշակերտներին և հորդորեց նրանց, որպեսզի դառնան գրադարանի մշտական այցելուներ, բարեկամաբար վերաբերվեն գրքերին, քանի որ գրքերը նրանց սովորեցնում են ավելի բարի և խելացի լինել, տալիս են գիտելիքներ, նպաստում ինքնակրթությանը և բովանդակալից դարձնում կյանքը:
Միջոցառման ավարտին հյուրերի ներկայությամբ գովասանքի ու երախտիքի խոսքեր հնչեցին գրդարանավարների հասցեին և իրեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Ջերմուկի քաղաքապետի կողմից շնորհակալագրերով ու նվերներներով խրախուսվեցին Անահիտ Հակոբյանը և Հասմիկ Սահակյանը:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details