ԱՌԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԻ ՕՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ 14.10.2014թ.

Հոկտեմբերի 14-ին Ջերմուկի քաղաքային գրադարանի հյուրերն էին Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-ի ա և բ դասարանների աշակերտները: Առակների գեղեցիկ մեկնաբանության և բեմականացման համար նրանք ընտրել էին իրենց համար ամենահոգեհարազատ վայրը ` գրադարանը: Դասղեկ Մելանյա Գրիգորյանի ղեկավարությամբ 4-ի Ա դասարանի սաները նախապատրաստել էին Վարդան Այգեկցու «Այրի կինն ու որդին» և Եզոպոսի «Ճամփորդները» առակները: Բեմական գեղեցիկ հագուստներով ու իրենց դերասանական խաղով աշակերտները ջերմ մթնոլորտ ստեղծեցին ներկաների համար: Այնուհետև ելույթ ունեցան 4-ի Բ դասարանի աշակերտները: Դասղեկ Իրինա Սողոմոնյանի ղեկավարությամբ նրանք ներկայացրեցին «Արժանի պատիժը» առակը, որը սովորեցնում էր ազնիվ լինել ու շիտակ բոլոր գործերում: 4-ի բ դասարանի աշակերտները իրենց ձեռքով պատրաստված թղթե աղավնիներ նվիրեցին ներկաներին ի նշան համերաշխության և խաղաղության: 
Միջոցառման ավարտին փոքրիկ խաղ -մրցույթ կազմակերպվեց գրադարանավարների և դպրոցականների միջև: Դպրոցականները հանելուկներ առռաջարկեցին , որպեսզի գրադարանավարները գուշակեն: Արդյունքում հաղթեցին աշակերտները: Գրադարանի տնօրեն տիկին Զեմֆիրա Սարգսյանը ողջունեց աշակերտներին և որպես խրախուսանք յուրաքանչյուր դասարանի մեկական շնորհալի աշակերտի մանկական գիրք նվիրեց:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details