ՆՈՐ ԳԻՐՔ՝ «ԲՆՕՐՐԱՆ ԽԱՉԻԿ»

Հայրենագիտական-ազգագրական բնույթի հերթական հրաշալի գրքի նվիրատվությունն է ստացել Ջերմուկի քաղաքային գրադարանը: Հեղինակ՝ Յուրիկ Կարապետյան, «ԲՆՕՐՐԱՆ ԽԱՉԻԿ», Երևան, 2018 թ. 364 էջ: Ավելի լիարժեք, լիարյուն ու մնայուն հուշարձան ծննդավայրի՝ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի համար, դժվար է պատկերացնել: Ողջ գրքում ամբարված է հեղինակի անսահման որդիական սերն ու նվիրվածությունը. «Խաչի՜կ… գյուղ իմ բնօրրան, ծնող, սնող, փայփայող, մեծացնող ու կյանք ճանապարհող»: Նրա՝ բարեխիղճ հետազոտողի, ուսումնասիրողի, բանահավաքի ու բանասերի համառ ու հետևողական, երկար տարիների, ես կասեի՝ տիտանական ջանքերի շնորհիվ է ստեղծվել այս գիրքը, որը ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ: Որքա՜ն պատմա-աշխարհագրական, հայրենագիտական-ազգագրական բազմաշերտ, բազմաբնույթ նյութեր, որքա՜ն փաստեր, լուսանկարներ, անուններ ու կենսագրություններ են հավաքագրվել, խմբավորվել, դաս-դասվել… Այդ ամենի մասին առավել հակիրճ ասելու համար ներկայացնեմ գրքի վերնագրերի ցանկը.
1. Բնակավայրի անձնագիրը
2. Ակնարկ Վայոց ձորի
3. Խաչիկը և շրջակա ավերակ գյուղերը
4. Ճանապարհներ և աղբյուրներ
5. Ջրաղացներ
6. Պատմաճարտարապետական հուշարձանները
7. Քարկոփ վանքն ու նրա ոսկե պահարանը
8. Ժամտունը
9. Ընկզարաթ (Հազարափրկիչ) և խաչքարեր
10. Բերդեր և ամրոցներ
11. Դաժան հարկահանություն
12. Ցարական տիրապետության տակ
13. Առաջին մարդահամար
14. Պայքար կալվածատերերի դեմ
15. Կրթությունը ցարիզմի տարիներին
16. Առաջին դպրոցը
17. Առողջապահությունը
18. Ժողովրդական դեղեր
19. Զգեստ և զարդ
20. Հարսանիք և ամուսնություն
21. Մահ, թաղում և մեռելոց
22. Ամրագրված սովորություններ
23. Մեր քաղցրալեզու խոսվածքը
24. Բարբառային բառեր, դրսևորումներ
25. Ազգամիջյան կռիվներ
26. Առաջին հանրապետություն, դժնի տարիներ
27. Երկրորդ հանրապետություն
28. Ժառանգել էր անցյալից
29. Մեր բռնադատված քահանան
30. Վերելքի ուղիով
31. Արհեստավորները
32. Հայրենական մեծ պատերազմ
33. Պատերազմի թիկունքայինները
34. Հետպատերազմյան տարիները
35. Մեծ Հայրենականում զոհվածների անմոռաց հիշատակը
36. Մշակույթը և կենցաղը
37. Թռիչքն ու վայրէջքը
38. Արդյունաբերություն… ավաղ վաղանցիկ
39. Խաչիկը և երկրաշարժերը
40. Վետերանները
41. Մեր գիտնականներն ու վաստակավորները
42. Պատվելի մարդիկ
43. Խաչիկն այսօր
44. Մեր բանաստեղծները
45. Չաղավաղենք տեղանունները
46. Տոհմագրություն
47. Հուշեր անմոռաց
48. Հետաքրքրաշարժ դեմքեր, դեպքեր
49. Հավելված
50. Որպես կենսապատում
51. Լուսանկարներ

Երկար կարելի է խոսել գրքի արժանիքների մասին, բայց առավել ճիշտը՝ այն ընթերցելու խորհուրդ տալն է: Իսկ ընթերցելուց հետո առաջին զգացողությունը երախտագիտության ու շնորհակալ լինելու զգացողությունն է: Անձամբ իմ, գրադարանի աշխատակիցների և ընթերցողների անունից շնորհակալություն եմ հայտնում հարգարժան ՅՈՒՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ այս թանկարժեք նվիրատվության համար և այն հաճելի վայելքի, որը պատճառում է այսպիսի հետաքրքիր գրքի ընթերցումը: 
Հ. Գ.
Ես, որ առիթ չեմ ունեցել երբևէ լինելու Խաչիկ գյուղում, գրքի ընթերցումից հետո թարմ տպավորությամբ կարծես դարձա այդ գյուղի բնակիչը: Որպես հոգեհարազատ մի հուշ, իմ մեջ արթնացավ դեռևս պատանեկան տարիներին հայրիկիս ասածն առ այն, որ իր ապուպապերը եկել ու Գնդեվազում են բնակություն հաստատել Խաչիկ գյուղից: Եվ ահա, «Բնօրրան Խաչիկ» գրքի 77-րդ էջում ես կարդում եմ Խաչիկ գյուղից Գնդեվազ տեղափոխված 10 ընտանիքների ցուցակը, որի 2-րդ տողում նշված է Աղաբաբյանի որդի Սարգսի ընտանիքը: Սարգիսը, (ծնվ. 1802 թ.), իմ Բարսեղ պապի հայրն է և նրա անունով է իմ ազգանունը:

Զեմֆիրա Սարգսյան
01.06.2018

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

news_details