ՆՈՐ ԳՐՔԵՐ 12.09.2018թ.

Օրերս Ջերմուկի քաղաքային գրադարանը նվիրատվության կարգով ԱՄՆ-ից ստացել է հոգեբույժ ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ՝ վերջին տարիներին Լոս Անջելեսում լույս տեսած գրքերը.

Դավթյան Վարդգես Հեքիաթներ Ամերիկայի մասին /հոգեբանական ճեպանովելներ, պատկերներ/ 2017
Դավթյան Վարդգես     Շողացող ստվերներ կամ առջևում պրեմիերան է /հոգեբանական նովելներ/ 2015
Դավթյան Վարդգես Կնքամայրը/հոգեբանական ճեպանովելներ/ 2017
Դավթյան Վարդգես Լեգիտիմ կատակներ լրջաալու պահին /եղելություն և խոհեր/ 2012
Դավթյան Վարդգես Մտորումներ թամբի վրա /նոթեր, պատկերներ, հոդվածներ/ 2016
Դավթյան Վահագն "Օրհնության նվագներ" 2003
Դավթյան Վահագն Արևոտ հովիտ 2007

 

Նշված գրքերում զետեղված են մեծ հետաքրքրությամբ ընթերցվող իրապատումներ, որոնցում մարդն է իր անհատական յուրահատուկ դրսևորումներով, շրջապատի հետ պարզ կամ բարդ հարաբերություններով, անցյալով ու ներկայով: Հեղինակը փոքրածավալ պատումնով ներկայացնում է իրավիճակներ, տեսարաններ ու գործողություններ, որոնցից յուրաքանչյուրը տարողունակ է առավել, քան որևէ պատմվածք կամ վիպակ կարող է լինել: Նա, կարծես, խնայում է ընթերցողի թանկ ժամանակը և ասելիքը ասում է կարճ, բայց խորքով ու գրավիչ: 
ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ծնվել և մեծացել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, աշխատել է հոգեբուժության, բժշկական հոգեբանության և նարկոլոգիայի ամբիոնում որպես պրոֆեսորի ասիստենտ: Բուժական և մանկաբուժական ֆակուլտետներում վարել է «Բժշկական հոգեբանություն» նորաբաց դասընթացը: 2000 թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսի հեռուստածրագրերում վարել է «Հոգեբույժը հրավիրում է զրույցի» և «Ցտեսություն թախիծ» հաղորդաշարերը: Գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական և հրապարակախոսական բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է:
Մեր երախտագիտությունը և խորին շնորհակալությունը հարգարժան ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԻՆ իր գրքերի նվիրատվությամբ Ջերմուկի քաղաքային գրադարանին պատվելու կապակցությամբ:

Հարգանքով՝ գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյան14.09.2018 թ.  

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details