Վերջերս Ջերմուկի քաղաքային գրադարանի հավաքածուն համալրվեց նոր արժեքավոր փաստա-վավերագիր հետևյալ գրքերով.
ա/ Սիմոնյան Աշոտ, «Վայոց ձորի 1930 և 1931 թվերի ապստամբությունները: Կոմունիզմի զոհերի հիշատակին»: «Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն» մատենաշար, գիրք 5: Երևան, Լուսակն, 2018, 700 էջ: Ականատեսների հուշագրություններ, վկայություններ, լուսանկարներ, հոդվածներ, պաշտոնական փաստաթղթեր, դատաքննչական և այլ նյութեր: Վայոց ձորի միջին և ավագ սերնդի բնակիչներից շատերը այս գրքում կկարդան այդ դժնդակ տարիներին իրենց հայրերի ու պապերի հետ պատահած փորձությունների և հալածանքների, խեղված ճակատագրերի, կրած տառապանքների պատմությունները: Գիրքն ունի տեղանունների ցանկ:
բ/ Սմբատյան Գրիշա, «Սյունիքը փորձության մեջ: Հայ թաթարական բախումները»: «Սյունիք-Վայոց ձորի հոգևոր և պատմամշակութային ժառանգություն» մատենաշար, գիրք 4: Երևան, Անտարես, 2017 թ., 640 էջ+ 72 էջ ներդիր: Ծավալուն փաստական նյութերի՝ գրականության, վավերագրերի, հուշագրությունների, մամուլի հրապարակումների հիման վրա գրվել ու նորովի լուսաբանվել է Սյունիքում 1905-1906 թ.թ. հայ-թաթարական բախումների պատմությունը: Կան բազմաթիվ լուսանկարներ: Գիրքն ունի հատուկ անունների ցանկ (տեղանուններ, անձնանուններ):
գ/ . Ճէրէճեան Եղիկ, «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան)»: Հրասիրտները, մատենաշար թիվ 1: Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016 թ., 248 էջ
. Ճէրէճեան Եղիկ, «Ս. Վահագն (Գրիգոր Նալպանտեան)»: Հրասիրտները, մատենաշար թիվ 2: Բեյրութ, 2017 թ., 222 էջ
. Ճէրէճեան Եղիկ, «Պանդուխտ (Միքայել Սերեան)»: Հրասիրտները, մատենաշար թիվ 3: Բեյրութ, 2018 թ., 238 էջ
Այս գրքերը 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի և այդ պայքարին՝ Ս. Դ. Հնչակյան կուսակցության հիշարժան ու երևելի գործիչների անձնուրաց մասնակցության, անցած բարդ ու դժվարին ուղու մասին է: Օգտագործված են արխիվային հարուստ նյութեր, ժամանակի մամուլի հրապարակումներ, հուշագրություններ, լուսանկարներ:
Մեր երախտագիտությունը հարգարժան պարոն Եղիկ Ճէճէճեանին սույն երեք մենագրությունները Ջերմուկի գրադարանին նվիրելու համար:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն