Սիրելի ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, օգնեք մեզ՝ ձեռք բերելու Ձեզ անհրաժեշտ գրքերը: Ջերմուկի համայնքի 2019 թ. բյուջեով նախատեսված է գրադարանի գրքերի հավաքածուի համալրման համար հատկացնել մեկ միլիոն դրամ: Գրադարանի աշխատակազմը որոշել է այս աննախադեպ հնարավորությունը օգտագործել նպատակային՝ ձեռք բերել ուսանողներին անհրաժեշտ գրականություն. բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ նյութեր: Առջևում Ձեր ձմեռային արձակուրդներն են և Դուք հնարավորություն ունեք անձամբ այցելելու գրադարան և ներկայացնելու Ձեր պահանջները: Իսկ մինչ այդ, խնդրում ենք այդ պահանջների մասին գրել այստեղ՝ մեր էջում: Պարտադիր է հեղինակի ու վերնագրի նշումը, հրատարակչությունը կամ վաճառքի տեղը: Ցանկալի է իմանալ, թե Դուք ո՞ր ուսումնական հաստատությունում եք սովորում, մասնագիտացումը, կուրսը, կապի միջոցները. հեռախոս, էլ.փոստ, ֆեյսբուք: Կապվեք մեզ հետ, օգնեք մեզ, որ օգնենք Ձեզ: Գրադարանի հեռախոսի համարը՝ 098-173-571, web.facebook.com/Jermuklibrary/:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն