Գրադարանը շարունակում է ուրախությամբ ընդունել նվիրատվության կարգով ուղարկված գրքերը: Յուրաքանչյուր գրքից գրադարանին տրամադրվել է 4 օրինակ , որոնք արդեն համալրվել են գրադարանային հավաքածուի մեջ:
2018թ. մարտի 7-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի հրավերով <<հեքիաթի դեսպաններ>> հեղինակային նախագծի հյուրն էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը /այժմ վարչապետ/, ով գրադարանի փոքրիկ ընթերցողների համար կարդաց իր հեղինակած <<Չար տնակի հեքիաթը>> ստեղծագործությունը: Հատկանշական էր, որ հեքիաթը գրվել էր հատուկ գրադարանի ընթերցողների համար և ընթերցվում էր առաջին անգամ: Մի քանի ամիս հետո գրադարանը Ինեկոբանկի աջակցությամբ ձեռնամուխ եղավ այդ հեքիաթի հրատարակման աշխատանքներին: Շուրջ 1000 օրինակ տպաքանակով այս գրքերը տրամադրվել են գրադարաններին անվճար:
• Փաշինյան Ն., <<Չար տնակի հեքիաթը>>, -Եր.: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 2018, 24 էջ:
Ժամանակակից պատմություն է անհագ տնակի մասին, որն իր ընկերների՝ նապաստակի ու կրիայի ուրախությունը, սերն ու հիշողությունը խժռելով՝ վերածվել էր հսկայական դղյակի: Բայց, ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ էլ չարը հավետ չէ. դժբախտության մեջ հայտնվածներին օգնության են հասնում կուղբն ու արագիլը և վերականգնում իրենց ընկերների հիշողությունը, սերն ու ուրախությունը: Գրքի նկարազարդումները կատարել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից:
• Մուրադյան Յուրիկ, <<Մարդը և ժամանակը>>: Կալիֆորնիա, 2009թ., 572 էջ: Հեղինակը ծնվել է 1938թ. Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղում: 1963 թվականից աշխատել է Եղեգնաձորի, ապա Վայքի գյուղատնտեսական վարչության ագրոքիմիական նորաբաց լաբարատորիայի վարիչ: 1991թվականից ապրում և աշխատում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: «Իմ ստեղծագործություններն ինքնաբուխ են,- նշում է հեղինակը,- խոսել եմ այն թեմաների մասին, որոնք հենց այդ պահին աչքովս են ընկել և ինձ անհանգստացրել: Առանձին դեպքերում դրանք կուտակված փաստերի ու հիշողությունների ընդհանրացումից հետո արված բեկումնային եզրահանգումներ են՝ տևական լռությունից ու հանդուրժողականությունից հետո» (էջ 554): Գրքում զետեղված են բանաստեղծություններ, արձակ մանրապատումներ, հիշողություններ, բազմաթիվ լուսանկարներ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն