Լույս է տեսել մանկագիր Հենրիկ Բաբաջանյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «ԵՐԱԶԿՈՏ ՍԱԹՈՆ» : Այն հոգեհարազատ խոսք ու զրույց է մանուկների հետ՝ նրանց մասին, նրանց շրջապատող բազմաբովանդակ աշխարհի, իմանալի ու անիմանալի երևույթների, երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Կարճ, սակայն ընդգրկուն սյուժետային պատառիկները, գործողություններն ու պատկերները ներկայացված են ռիթմի ու բովանդակության ներդաշնակ միասնությամբ: Օգտագործված է մանուկների իմացական բառապաշարը, միջավայրը մտերմիկ է, գրավիչ, տաք ու լուսավոր:
«Երազում եմ, երազու՜մ,
Բժիշկ դառնալ եմ ուզում.
Որ մարդ ցավից չլացի-
Գնամ տկարին այցի:
….
Բուժեմ հիվանդ տատիկի,
Բուժեմ տկար պապիկի,
Ով ջերմ ունի, կամ էլ՝ հազ
Գնամ մոտը վազեվազ,
Չանեմ նրան հուսախաբ,
Նշանակեմ դեղ ու հաբ,
Որ ծերերը լինեն ողջ,
Մանուկները մեր՝ առողջ»:
Ընդհանրապես, մանուկների համար գրական ստեղծագործությունը պետք է ունենա դաստիարակչական, ճանաչողական և ուսուցողական բաղադրիչներ, որոնք պարտադիր չէ, որ հրամցվեն քարոզի տեսքով: Դրանք պետք է ընկալվեն ըստ էության, տպավորեն ու հիշվեն: Հենց այս կարևոր ու անհրաժեշտ խնդիրը վարպետորեն է լուծված վերոնշյալ գրքում: Թեմաները բազմազան են ու բազմագույն. հայրենիք, հիմն ու դրոշ, բնություն, հարազատ մարդիկ, գյուղ ու քաղաք, տուն, բակ ու դպրոց և այն ամենը, ինչով լցված է մանուկների հոգեկան ու հուզական աշխարհը:
Համոզված եմ, որ փոքրիկներ ունեցող ընտանիքներում «Երազկոտ Սաթոն» գիրքը կդառնա սիրելի ու ցանկալի, դասվարներն ու դաստիարակները կարող են օգտագործել մանկավարժական աշխատանքում ու զանազան միջոցառումներում:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն