ԳՐՔԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 03.05.2019 թ.

Ջերմուկի գրադարանն ստացել է մի շարք գրքեր հոգևոր նախասիրություններ և հետաքրքրություններ ունեցողների համար.
1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» (Երևան, 2013 թ., 312 էջ) 
2. Ավետարան ըստ Հովհաննեսի, 2000թ.
3. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան – Ինչպես պատրաստվել սուրբ մկրտությանը, 2018թ.
4. Միրիամ դը Գ. - Պատանեկան սիրտ, 2016թ.
5. Հ.Եղիշէ Վրդ. Ճիիլեան - Ընկերութիին սէր ամուսնութիին, 2012թ.
6. Շանթեր կորռնելիուս-Դարվինի աստվածը, 2017թ.
7. Հ. Աիետիքվրդ. Թալաթինեան – Մխիթար Սեբաստացի, 1991թ.
8. Հ. Եփրեմ Տէր Ղազարեան - Ես եմ լոյս աշխարհի, 1988թ.
9. Հ. Եփրեմ Տէր Ղազարեան - Դեպի աղբիիրը լոյսին, 1991թ.
10. Էրիկ և Ահարոն Գայաեաններ - Քրիստոնյան քաղաքում, 2018թ.
11. Սուրբ ծննդյան գիրքը, 1996 թ.

Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» գիրքը (Երևան, 2013 թ., 312 էջ): Մինչ օրս միայն նեղ գիտական շրջանակների է հայտնի եղել, որ Մեսրոպ Մաշտոցը հայերեն գրերի ստեղծող լինելուց բացի հեղինակ է սեփական վարդապետությամբ ու քրիստոնեական առաքինությամբ ստեղծված և շարադրված աշխատության: « Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» գիրքը 5-րդ դարի Հայաստանում գրերի գյուտից հետո գրված առաջին մեծածավալ հեղինակային աշխատանքն է: «Այն ուղղված է մարդ անհատը հասցնելու ինքնագիտակցության, աշխարհաճանաչողության և տիեզերաճանաչողության, որ վերջապես ըմբռնի Աստծոյ գործն ու Նրա կամքն,- գրված է գրքի ամփոփագրում: - Առաջին հայացքից սա բարոյախօսական երկ է, սակայն ունի մտքի շատ խորը ծալքեր ու թաքնված ենթաշերտեր, որոնք ընդգրկում են հնագույն-նորագույն էզոթերիկ մտաւոր-հոգեւոր իմացականությունը, նյութական աշխարհի կառուցվածքի և գիտության հիմքերը… մութից դեպի լույս գնալու ճանապարհը, տգիտությունից գիտակցության հասնելու ուղին, չարից բարու վերածվելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդն ու հասարակությունը փոխանակ լինեն քանդող, մսխող ու վատնող՝ դառնան բարին արարող, ստեղծագործող և հասնեն կատարելության՝ ինչպիսին եղել է Քրիստոսն իր երկրային կյանքի ընթացքում»:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

news_details