ՈւՇԱԳՐԱՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ 14.07.2019 թ.

Ջերմուկի քաղաքային գրադարանը ձեռք է բերել և ընթերցողներին է առաջարկում «Մեկ պատմվածք» մատենաշարի առաջին 6 գրքույկները:
- «Մեկ պատմվածք» մատենաշարը իմ նվերն է իմ հայրենիքին: Տպագրում եմ իմ գումարներով, իսկ վաճառքից եկամուտ չունեմ: Որովհետեւ գումարի չնչին ավելցուկն ավելացնում է գրքերի տպաքանակը: -– «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում նշում է արձակագիր, «Ջերմուկի գրական ակումբ»-ի բարեկամ Սմբատ Բունիաթյանը:-– Ընտրում եմ պատմվածքներ, որոնք համաշխարհային գրականության գագաթներ են, երբեք չեն թարգմանվել առ այս ու չեն մատուցվել հայ ընթերցողին: Որոշ պատմվածքներ ինքս եմ թարգմանում, մյուսների համար խնդրում եմ ընկերներիս, եւ նրանք անվճար թարգմանում են՝ հարգելով մատենաշարի կարեւորությունն ու մեր վաղեմի բարեկամությունը: Գրքույկները կառուցվում են զուտ իմ աշխատանքով. ձեւավորում, անոտացիա, հեղինակի կենսագրություն, խմբագրելը, սրբագրելը եւ այլն: Մատենաշարին առնչվող հանգամանալից տեղեկություններ կարող եք գտնել ֆեյսբուքյան «Համաշխարհային գրականության ընտրանի» էջում, որն ինքս եմ ստեղծել: Մատենաշարի յուրաքանչյուր հատորյակը 20-24 էջանոց գրքույկ է, ընտիր որակով եւ ձեւավորումով: Ոնց որ խաղալիք լինի ձեռքիդ մեջ: Օրինակ՝ 2-րդ հատորյակը մատուցում է երեք գլուխգործոց՝ կարճ պատմվածքի ժանրում՝ ներկայացնելով Իվան Բունինի «Մատուռ», Հայնրիխ Բյոլի «Լուրեր Բեթղեհեմից» եւ Վսեվոլոդ Գարշինի «Չորս օր» պատմվածքները: Ստեղծագործությունները ինքս եմ թարգմանել: Ծավալով աննշան, բայց բովանդակությամբ անչափելի են այս գրքույկներըը: Այս ձեւաչափն եմ ընտրել, որպեսզի իմ երկրի չունեւոր գրքասերն անգամ կարողանա գնել համաշխարհային գրականության նմուշներ, որոնք, կարծում եմ, անթերի են եւ՛ թարգմանության, եւ՛ խմբագրված լինելու առումով: Մյուս կողմից, այսօր տպագրվող գրականության մեջ առկա է ցածրորակ արտադրանք: Կարեւորվում է բռնությունը, սեքսը, անբարոյությունը: Ընթերցողին մատուցվում են անարգ սեռական կրքեր եւ այլն: Սա նպատակային հարված է մեր ազգային կողմնորոշմանը: Քանի որ սա է պարագան, ընթերցասեր մարդիկ, եւ հատկապես երիտասարդները, հայտնվել են ծանր վիճակում: Նրանց խեղդում են գրքերի ծովում, որպեսզի զրկեն կողմնորոշումից: Ես կայացնում եմ «Մեկ պատմվածք» մատենաշարը, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ եւ գոնե ինչ-որ չափով ուղղորդել ընթերցասեր մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին: Բոլոր գրքույկները հրատարակչական գրիֆ ունեն եւ սրանք տեղեր կզբաղեցնեն մայրաքաղաքի ու շրջանների գրադարաններում: Ի լրումն ասեմ, որ հատկապես կարեւորում եմ բանասիրական կրթություն ստացող ուսանողների արձագանքները, որ ստանում եմ նրանցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/04/22/1037612/…

Հարգարժան Սմբատ Բունիաթյանը գրադարանին է նվիրել երկու օրինակ իր՝ «Ով է Աստծո նման» վիպակը, որի համար մեր խոնարհումը և շնորհակալությունը:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝
    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Հայ ժողովրդական հեքիաթներ
    Սենտ Էքզյուպերի - Փոքրիկ Իշխանը
    Ակյան Ֆ. - Արև և լուսին քույրերը, Կարիճ, Հեքիաթներ
    Փաշինյան Ն. - Չար տնակի հեքիաթը

    Միջին և բարձր տարիք՝

    Պաուլո Կ. - 11 րոպե
    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Աննա Ֆրանկի օրագիրը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Բալասանյան Գ. - Պատուհանի տակ ծղրիդն է կանչում
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Պետրոսյան Վ. - Երկեր /Վերջին ուսուցիչը/
    Խորհուրդ և սեր

     

     

     

Մեկնաբանություն

news_details