«ՊՐԻՍՏԱՎԻ ԳՅՈԼ»-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 16.05.2020թ.

Նախորդ անգամ գրել եմ, որ Ջերմուկի քաղաքային գրադարանը ձեռք է բերել «ՍՅՈՒՆԻՔ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» մատենաշարի 7-րդ գիրքը, որում ամփոփված են Վայոց ձորի պատմության, մշակույթի մեծ պատմագիր, բժիշկ Քաջբերունու՝ Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի, (1837-1920), «Ճանապարհորդական նկատողություններ» հոդվածաշարը, ժամանակի պարբերական մամուլում նրա այն հրապարակումները, որոնք վերաբերում են Վայոց ձորին, ինչպես նաև՝ հեղինակի մասին նյութեր: Վայոց ձորի բնակավայրերի մասին պատմական, ազգագրական, ժողովրդագրական ու բանահյուսական հսկայական տեղեկատվության շտեմարան է այս գիրքը և այն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Գիրքն ունի անձնանունների և տեղանունների այբբենական ցանկեր, որոնք դյուրին են դարձնում անհրաժեշտ մարդկանց ու տեղանունների մասին նյութերի որոնումները: Շնորհակալություն կազմողներին՝ հանձինս հարգարժան Աշոտ Սիմոնյանի:
Գրքի 118 – 123 –րդ էջերում հիշատակվում են Վայոց ձորի Իստիսու (Ջերմուկ), Կուշչի (Կեչուտ) բնակավայրերը, Բիլաք, Զիրաք բնակատեղիները, հանդիպում ենք ջրվեժի նկարագրությանը, կարդում ենք հանքային ջրերի և Խանաղովի մասին: Ո՞վ էր Խանաղովը: Բառացի մեջբերեմ գրքի 121-րդ էջից մի հատված. «Դարալագյազի երբեմնի կառավարիչները միշտ և հանապազ ամառները բնակվում էին Իստիսու տափարակի վրա և այս պատճառով շատերը նրանցից միշտ աշխատում էին կարգի բերել հանքային աղբյուրները: Նրանց բոլորից ավելի գործունյա և ավելի արդյունավոր հանդիսացավ միայն լոռեցի Գևորգ Խանաղովը, որը 60-ական թվականներին, (19-րդ դարի-Զ.Ս), Դարալագյազի կառավարիչ էր (ժողովրդի խոսակցականում՝ պրիստավը – Զ.Ս): Հին կոչված աղբյուրի վրա կոթող կանգնեցնելով, նա անմահացրեց իր անունը: Ինչպես վերը ասվեց, հին աղբյուրը ունի անհիշելի ժամանակներից մի սրբատաշ քարե ավազան: Արդարև, լողանալու համար սա մեծ հարմարություն է, միայն բացօդյա, արեգակի ճառագայթների տակ և քամու հոսանքի բերանում, մարդկանց աչքի առաջ լողանալը ամենամեծ անհարմարությունն է: Ահա այս բոլոր անհարմարությունները մի անգամից վերջացնելու համար Խանաղովը չխնայեց իր ճիգը և չարչարանքը: Նա աղբյուրի ավազանի վրա կանգնեցրեց կրապատ տուն, դուռը դեպի արևելք և պատուհանը դեպի հարավ: Առանձին հարգանքով եթե դուք մտնեք այդ տնակի մեջ՝ դռան և պատուհանի արանքում կտեսնեք մի ամբողջ հայերեն և մի քառորդ ռուսերեն արձանագրություն. «Կառույց յիշատակս այս Մովրով Խանաղեանցն: 1863 թ.»: Կարճ, ազդու և համոզակիր: »
Ավա՜ղ, կառույցը չի պահպանվել, սակայն անունը՝ «Պրիստավի գյոլ», մինչ օրս հիշվում է: Վերջին տարիներին այս ավազանը, որպես պատմական հուշարձան, բարեկարգվել է, եզրափակվել գեղեցիկ սյունաշարով:

                                                                                                                                                                                                                                                                                                             Տնօրեն` Զեմֆիրա Սարգսյան

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

news_details