ՆՇՎԵՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ 21.02.2017թ.

Փետրվարի 21-ին Ջերմուկի քաղաքային գրադարանում տոնական միջոցառում էր, որին մասնակցում էր համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը : Այսօր յուրահատուկ օր է գրադարանի համար ,- ողջունելով հյուրերին՝ ասաց գրադարանի տնօրեն տիկին Զ. Սարգսյանը : 
- Առաջին անգամ հանդիպում են մեր համայնքի երեք դպրոցների մայրենի լեզվի ուսուցիչները (ներառյալ՝ դասվարները) : Առիթը՝ մայրենի լեզվի միջազգային օրը նշելը և այդ կապակցությամբ միմյանց շնորհավորելն է : Ինձ իրավունք եմ վերապահում բոլոր ընթերցողների անունից շնորհավորել Ձեզ , ասել երախտիքի ու գնահատանքի խոսքեր առայն , որ Ձեր նվիրական ջանքերի , անսահման համբերատարության ու սիրո շնորհիվ է աճող սերունդը ձեռք բերում մեծ, թանկ ու հաստատուն հարստություն, որի անունն է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ : Դուք սկսում եք երեխային գրիչը բռնել սովորեցնելուց , հետո օրեր շարունակ օգնում եք, որ նա սովորի նկարել տառերի մասերը , հետո տառերը, հետո սկսի գրել ու կարդալ ամբողջական բառեր ու նախադասություններ , կառուցել սեփական խոսքը , զարգացնել բառապաշարը : Եվ մի գեղեցիկ օր նա գալիս է գրադարան ՝ դառնում մեր ընթերցողը, մեր օգնությամբ օգտվում գրադարանի հարուստ հավաքածուից, խորացնում ու զարգացնում գիտելիքները: Մայրենի լեզուն դպրոց – գրադարան կապող օղակն է:
Երիտասարդական կենտրոնի տնօրեն, մասնագիտությամբ բանասեր Սյուզաննա Ավետիսյանն իր ելույթում նշեց.
- Մայրենի լեզվով է որոշվում մարդու ազգային պատկանելությունը և ինքնությունը: Հայ գրականության բոլոր դասականները հրաշալի բանաստեղծություններ ու էսսեներ են գրել մայրենի լեզվի մասին, գուսանները գովերգել այն: Ս. Կապուտիկյանի հանրահայտ << Խոսք իմ որդուն >> բանաստեղծությունը դարձել է թե հայրենիքում և թե սփյուռքում համայն հայության համար պատգամ . << Թե մորդ անգամ սրտից հանես՝ / Քո մայր լեզուն չմոռանաս >>: Գուսան Շահենը այսպես է մեծարում մայրենի լեզուն.
Ես է՛ն հայի դուռը կերթամ , 
Ով խոսում է հայերեն , 
Նրա՛ շեմի հողը դառնամ , 
Ով հիմք ունի հայերեն: 
Նրա՛ այգում բլբուլ դառնամ ,
Ով վարդ ունի հայերեն, 
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ, 
Ով կարդում է հայերեն : 
Նրա՛ սիրո անձը դառնամ , 
Ով սիրում է հայերեն , 
Նրա ՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն : 
Շահենն ասաց . - «Հա՛յ ժողովուրդ ,
Քեզ եմ դիմում հայերեն , 
Երբ որ մեռնեմ , ինձ կթաղեք , 
Հայոց հողում ՝ հայերեն » :

Իսկ Տերյանի համար մայրենի լեզուն արքայական է .
<<Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ ։

-Մայրենի լեզվի միջազգային օր սահմանելը և նշելը խորապես արդարացված է : Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է առաջացել մայրենի լեզվի միջազգային օր սահմանել ու գաղափարը ,- հարցադրմամբ հանդես եկավ գրադարանի երիտասարդ աշխատակից ՌոզաԱվագյանը և հակիրճ ներկայացրեց տոնի նախապատմությունը: 
Այնուհետև անուն առ անուն հիշատակվեցին դպրոցների մայրենի լեզվի այն ուսուցիչները, որոնք տարբեր ժամանակներում հեռացել են կյանքից : Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը :

1-ին դպրոցից

Հայրապետյան Սվետիկ
Սարգսյան Արաքսյա
Միքայելյան Սվետլանա
Եփրեմյան Արաքսյա
Մադաթյան Նատալյա

Ձախափնյակի դպրոցից

Հայրապետյան Միշա
Բաղդագյուլյան Անահիտ
Գրիգորյան Տանյա

Կեչուտ գյուղի դպրոցից

Գևորգյան Արգամ
Դավթյան Գալյա
Նիկոլայան Սվետիկ

Միջոցառումը առիթ էր օրվա խորհրդին համահունչ հիշելու և նշելու համայնքի դպրոցների մայրենի լեզվի անցյալ ու ներկա բոլոր ուսուցիչներին (ներառյալ դասվարները) : Նրանցից ոմանք իրենց գործի երախտավորներն են, ոմանք ինչ-որ մի ժամանակահատված են աշխատել ու տեղափոխվել, ոմանք էլ այս պահին իրենց նվիրական աշխատանքն են կատարում:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ջերմուկի համայնքի ղեկավար պարոն Վարդան Հովհաննիսյանը: Նա ներկաներից յուրաքանչյուրին պատվեց ծաղկե փնջերով , երախտավորներին հանձնեց պատվոգրեր ու դրամական պարգևներ: 
Բազմավաստակ ուսուցչուհիներ ԱլվարդԱլեքսանյանը, Մելանյա Գրիգորյանը, Համեստ Սարգսյանը և Անահիտ Խաչատրյանը ներկաների անունից շնորհակալական ելույթներ ունեցան:
Համընդհանուր հավանության արժանացավ համայնքի ղեկավարի առաջարկությունը. Այս տոնի նշումը գրադարանում դարձնել ավանդույթ: Մտահղացում կա, որ գալիք այս տոնին ներկայացվեն Վայոց ձորի բնակավայրերում դեռևս պահպանվող բարբառները: Չէ՞ որ բարբառները նույնպես մայրենի լեզվի ամբողջության մեջ են և յուրաքանչյուր բարբառ գործածվում է որոշակի տարածքում:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details