Գրքի տոնը գրադարանում 19.02.2021 թ.

Ինչպես գիտենք, ամեն տարի ամենայն հայոց բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Առավոտյան տոնական մեկնարկը Ջերմուկի քաղաքային գրադարանում սկսվեց «Զատիկ» մանկապարտեզի միջին խմբի այցելությամբ: Նրանցից յուրաքանչյուրը իր հետ բերել էր մեկական գիրք և այն նվիրեց իր խմբակիցներից մեկին։ Հետո հատվածաբար պատմեցին իրենց սովորած հեքիաթները։ Տնօրեն տիկին Զեմֆիրա Սարգսյանը հանդես եկավ ջերմ բարեմաղթանքով և երեխաներին նվիրեց իր հեղինակային «Շուտ մեծանամ » մանկական բանաստեղծությունների պատկերազարդ գիրքը, իսկ դաստիարակներին՝ «Անկատար խոստում» պատմվածքների և վիպակների գիրքը: Նրանք գրադարանից հեռացան տոնական տրամադրությամբ:

Օրվա երկրորդ կեսին տոնական բուն միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Տնօրենը համառոտ ամփոփեց գրադարանի աշխատանքը 2020 թ-ին և հրապարակեց այդ տարվա ամենակրտսեր, ամենաակտիվ և ամենաավագ ընթերցողների անունները : Ամենաավագ ընթերցողներն էին Ժենյա Մարտիրոսյանը /65 տարեկան, 22 գիրք / և Ստյոպա Դավթյանը /73 տարեկան, 21 գիրք/, ամենակրտսեր ընթերցողներն էին 8 տարեկան Լիլի Դավթյանը /6 գիրք/ և 4-րդ դասարանի աշակերտուհի Նազենի Եղիյանը /37 գիրք/ , 6-րդ դասարանի աշակերտ Արգիշտի Մարգարյանը/35 գիրք/, Տարոն Ավագյանը /30գիրք/: Միջին տարիքի ընթերցողներից ակտիվ են եղել Արաքսյա Մարգարյանը/44 գիրք/, ԵՊՀ-ի ուսանողուհի Ալվինա Մնացականյանը/25գիրք/, բուժքույր Գոհար Համբարձումյան /45 գիրք/: Քաղաքային գրադարանի կողմից գրքեր նվեր ստացան ոչ միայն նշված ընթերցողները, այլ նաև բոլոր ներկա գտնվողները։

Տնօրեն տիկին Սարգսյանը հյուրերին պատմեց մեկ շաբաթ առաջ գրադարանի կողմից ձեռք բերված՝ գրող և լրագրող Վրեժ Սարուխանյանի գրքերի մասին և ներկայացրեց դրանք որպես հետաքրքիր, պատմա-հայրենասիրական մոտիվներով գրված պատմվածքների ժողովածուներ։

Ջերմ շնորհավորանքի խոսքեր հղեցին ավագանու անդամ, բժշկուհի Հասմիկ Սարգսյանը, մայրենի լեզվի նախկին ուսուցիչ Գրիշա Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանը, ավագ ընթերցողներից Ժենյա Մարտիրոսյանը։ Նրանք բարձր գնահատեցին սերունդների մտավոր զարգացման գործում գրադարանի և գրքի դերն ու նշանակությունը: Գրադարանը նույնպես գրքերի նվիրատվություն ստացավ հյուրերի կողմից։ Ջերմ ու բարի մթնոլորտում ավարտվեց տոնակա

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details