Գրադարանի պատմությունը և մենք


Ջերմուկում գրադարան սկսել է գործել 1954 թվականից: Այն գտնվում էր հանքային ջրի մայր գործարանի տարածքում կառուցված երկհարկանի շինության առաջին հարկում: Այնուհետև այն տեղափոխվեց և սկսեց գործել Վարդանյան փ. 1 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: Շուրջ 40 տարի՝ այդտեղ է աշխատել վաստակաշատ գրադարանավարուհի Լաուրա Խաչատրյանը:

Ջերմուկի քաղաքային համայնքում մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը գործել է երեք գրադարան. աջափնյաում, ձախափնյաում և Կեչուտ գյուղում: Թե աջափնյաի և թե ձախափնյաի գրադարանները գործում էին բնակելի շենքերի առաջին հարկերի հարմարեցված տարածքներում, դրանք խոնավ էին, իսկ աջափնյաինը` նաև արևազուրկ: Դրանք կարգի բերելու համար պահանջվող գումարների տրամադրումըհեռնկարային չէր, քանի որ վերին հարկերի բնակարաններից պարբերաբար թափվող ջրերը զգալի վնաս էին հասցնում։
Համայնքի մշակութային հարստությունը կազմող գրադարանային հավաքածուն վերջնական ոչնչացումից փրկելու և ի նպաստ բնակչության՝ արդյունավետ օգտագործելու մտահոգությամբ էլ ծրագրվեց հատկացնել նոր շենքային պայմաններ։ Ձախափնյաի մանկապարտեզի չօգտագործվող հատվածը վերակառուցելու և որպես գրադարան օգտագործելու նպատակով համայնքի ղեկավարի միջնորդությամբ պետական բյուջեից տրամադրվեց ֆինանսական օգնություն և իրականացվեց նոր գրադարանի ստեղծումը:

2011 թվականին մանկապարտեզին կից գործող շինությունը հանձնվեց շահագործման, որտեղ մինչ օրս պահպանվում, թարմացվում և ստեղծվում են լավագույն պայմանները ընթերցողի և ընթրեցանության համար։

Ներկայումս գրադարանը հագեցած է ինտերնետ կապով, համակարգիչներով, անհրաժեշտ գույքով և սարքերով, հարուստ և բազմաժանր գրականությամբ, որից ունեք լայն ընտրության հնրավորություն։ Գրադարանը տարվա բոլոր եղանակներին թարմացնում և ստանում է եղանակին համահունչ կոլորիտային ձևովավորումներ, որոնք թույլ են տալիս մշտապես պահպանել ջերմ և դրական մթնլորտ այցելուների և ընթերցանության համար։ Գրադարանը հարուստ է նաև իր պահոցով, որտեղ պահպանվում է 23․000 միավոր գիրք։

Ի դեպ «Գրադարանի օրվա առթիվ, գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի անվան և երկարամյա աշխատանքային գործունեության համար» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և Ջերմուկ համայնքի «Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ կողմից, ՀՀ Վայոց Ձորի մարզի «Ջերմուկ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ գրադարանավար Հասմիկ Սահակյանը 2022 թվականի Հոկտեմբերի 6-ին թիվ 1124-Ա հրամի համաձայն պարգևատրվել է շնորհակալագրով։


«Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն՝

Գոռ Թադևոսյան