Մարիետա Սահակյան

Ծնվել Է 1940 թվականին Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ֆակուլտետը: 25 տարի աշխատել է Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում որպես նկարչության, ծեփի և արվեստի պատմության ուսուցչուհի: 4 տարի աշխատել է Երևանի մշակույթի համալսարանում: 2006 — 2013 թ.թ. աշխատել է Ջերմուկի թիվ 1 արվեստի մանկական դպրոցում: Միևնույն ժամանակ հանրակրթական դպրոցում վարել է նախադպրոցական երեխաների նկարչական խմբակի պարապմունքները: 2010 թ.-ից սկսել է գրել պատմվածքներ և բանաստեղծություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Տպագրվել է մի շարք թերթերում և ամսագրերում: Վերջերս լույս տեսավ նրա մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Ատամհատիկ>>-ը: Գրքում ներկայացված ստեղծագործությունները գրված են երեխաների համար մատչելի ու գրավիչ բառապաշարով, նրանց նկատմամբ անհուն սիրով ու բարությամբ, օգնում են ճանաչել շրջակա աշխարհը, կենդանիներն ու բույսերը անձնավորված են, արժանանում են հոգատար վերաբերմունքի, ապրում՝ մարդկային կյանքով ու առօրյայով: Կանխատեսելով երեխաների հարցասիրությունը՝ հեղինակը գրքում զետեղել է համառոտ տվյալներ բանաստեղծությունների հերոսների՝ կենդանիների, միջատների ու թռչունների մասին: Տիկին Մ. Սահակյանը տպագրության է նախապատրաստում իր հաջորդ գիրքը, որի հասցեատերերը կլինեն ավագ ընթերցողները:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

authors_details