Վարդգես Խանոյան

11-07-2018-10-10-23-1670360797.jpg

Ծնվել է 1949 թվականին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1970 թվականից բնակվում է Ջերմուկ քաղաքում: Երկար տարիներ աշխատել է որպես առողջարանի գրադարանավար: Հրատարակել է բանաստեղծությունների  հետևյալ ժողովածուները . <<Արևի ձայն>>,1984 թ. (գրական  ալմանախ), <<Հրաշալի քաղաքացին>>, 1989 թ., <<Քաջերը մահ չունեն>>, 1995 թ., <<Թախծի  ծառ>>, 2012թ., <<Արևի  ճանապարհով>>, 2014 թ.: Բանաստեղծությունները գրվել են հայրենի բնաշխարհի, մարդկային հույզերի ու ապրումների տպավորություններով: <<Քաջերը մահ չունեն>> գրքույկը Արցախյան պատերազմում Ջերմուկի համայնքից  նահատակվածներին է ներկայացնում՝ անուն առ անուն, լուսանկարներով ու համառոտ կենսագրականով: Վերջին գրքում ամփոփված բանաստեղծություններն ու առակները հասցեագրված են փոքրիկ ընթերցողներին, նրանց սովորեցնում են լավ ճանաչել շրջակա աշխարհը, սիրել բնությունը ու լուսավոր հետքեր թողնել կյանքի ճանապարհին: ՀԳՄ անդամ է 2013 թ.-ից: 2016 թվականին նրա և գրող, հրապարակախոս, բ.գ.դ. Լյուդվիգ Կարապետյանի համահեղինակությամբ լույս է տեսել <<Լուսավոր  հետագիծ>> գիրքը <<Ջերմուկ աշխարհ>> առողջարանի երկարամյա ղեկավար բժիշկ Ստեփան Ավագյանի մասին:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

authors_details