Վանիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թ. Սիսիանի շրջանի նախկին Բազարչայ գյուղում: 1965 թ. -ից բնակվում է Ջերմուկում: 1978 թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1983-1996 թ.թ. աշխատել է որպես Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ: 1998 թ.-ից աշխատել է որպես Ջերմուկի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի գլխավոր մասնագետ: Աշխատանքային գործունեությանը զուգահեռ զբաղվել է գեղանկարչությամբ ՝ ստեղծելով տպավորիչ բնանկարներ և դիմանկարներ: Միաժամանակ գրել ու հրատարակել է գրական-գեղարվեստական արձակ ու չափածո գործեր, որոնք ամփոփված են << Ջերմուկյան էտյուդներ>> (2007 թ.) և <<Հուշեր ջրերի խորքից>> (2007 թ.) գրքերում : <<Ջերմուկյան էտյուդներ>> բանաստեղծությունները գրվել են ինքնաբուխ, հիմնականում երիտասարդ տարիքում: Եվ քանի որ արվեստի այս երկու տեսակները՝ կերպարվեստն ու պոեզիան ստեղծագործողի հոգում լրացնում են մեկը մյուսին, ուստի նպատակահարմար է գտել, առանց որևէ հավակնության, դրանք ներկայացնել միասին, ինպես ինքն է անվանել՝ նույն <<պատկերագրքում>>: <<Հուշեր ջրերի խորքից>> գրքում հեղինակը որդիական սիրով ու կարոտով ներկայացրել է իր ծննդավայր Բազարչայ գյուղը: Պատումի գլխավոր հերոսը անցյալի դեմքերի ու դեպքերի մասին հուշերից հառնող սիրելի ու հարազատ ծննդավայրն է: Այն ուղեգրության ու հուշագրության, գեղարվեստական ակնարկի մի յուրօրինակ գրավիչ խառնուրդ է: Ընթերցվում է հետաքրքրությամբ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն