Ծնվել է 1952 թվականին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի նախկին Բազարչայ գյուղում: 1969 թվականին տեղափոխվել և մինչ օրս բնակվում է Ջերմուկ քաղաքում: Ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1970-1975 թ.թ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում և ձեռք բերել մատենագետ -գրադարանագետի մասնագիտություն: Ուսմանը զուգընթաց երկու տարի աշխատել է դպրոցում, այնուհետև մինչև 2012 թվականը զբաղեցրել է Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Իր դիմումի համաձայն տեղափոխվել է քաղաքային գրադարան և մինչև օրս այդ գրադարանի տնօրենն է: Գրել սկսել է պատանեկան տարիներից, տպագրվել է շրջանային թերթում: Սակայն քաղաքապետարանում լարված աշխատանքը և ընտանեկան հոգսերը նրան մոտ քառասուն տարի հետ են պահել ստեղծագործելու մտադրություններից: 2012 թվականին մեկը մյուսի հետևից գրել է առաջին յոթ հեքիաթները և հրատարակել: Այդ հեքիաթների գիրքը հասցեագրված է կրտսեր տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները կատարել է անձամբ: Ունի նաև անտիպ հեքիաթներ, 50-ից ավելի մանկական բանաստեղծություններ, բազմաթիվ մանրապատումներ, հոդվածներ և այլն: Դրանք տեղադրված են ֆեյսբուքի տարեգրքում https://web.facebook.com/profile.php?id=100003527880221 և <<Իմ հեքիաթները և մանկական բանաստեղծությունները>> ՖԲ հեղինակային էջում` https://web.facebook.com163910983765970/ : Նրա մանկական հեքիաթներն ու բանաստեղծությունները հրապարակվում են Tzuk.am, Մանուկության մոլորակ, Մանուկների աշխարհում, Մանկական բանաստեղծություններ, Պարտեզ ֆեյսբուքյան խմբերի էջերում ու դրվատանքի արժանանում: Դրանք ունեն դաստիարակչական, ուսուցողական ու ճանաչողական նշանակություն և ստեղծված են բացառապես ներկա կենցաղավարության միջավայրը արտացոլող գործողություններով ու մարդկային հարաբերություններով: <<Խոսող գաթաները>> հեքիաթի մոտիվներով գրել է երեք գործողությամբ տիկնիկային պիես, որտեղ կան բազմաթիվ չափածո հատվածներ և կարող են բեմադրության դեպքում ներկայացվել որպես երաժշտական մասեր ու երգեր: Տպագրության են պատրաստ մանկական բանաստեղծությունների ու մանրապատումների ժողովածուները: 2020 թ. սեպտեմբերին «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԱՆԿԱՏԱՐ ԽՈՍՏՈՒՄ» գիրքը։ Գրքում ընդգրկված են վիպակներ, պատմվածքներ և իրապատումներ։
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն