Արփինե Խաչատրյան

11-07-2018-10-17-05-3980154201.jpg

ԱՐՓԻՆԵ  ՀԵՆՐԻԿԻ  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ  ծնվել է 1982 թվականին Ջերմուկ քաղաքում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության հոգեբանություն բաժինը: 2004-2005թթ-ին աշխատել է <<Հոգու ճիչ>>  թերթի խմբագրությունում՝  դառնալով բազմաթիվ հոդվածների հեղինակ: Համանուն ամսագրում էլ շարունակաբար տպագրել է իր առաջին՝ <<Մերժված կարոտ>> վիպակը: Ուսմանը  զուգահեռ  ստեղծագործել է  և  2007  թվականին հրատարակել <<Մոռացված արահետ>> գիրքը, որի մեջ ամփոփվել են նրա բանաստեղծություններն ու <<Չուղարկված նամակներ>> վեպը: Բանաստեղծությունների ընթերցումը պարուրում է քաղցրածոր մեղեդիների հանգստություն բերող հնչյուններով: Թվում է, որ բարձրաձայն կարդալու դեպքում կարդացածը կլսվի որպես երգ: Արփինեի բանաստեղծությունները չեն հորինվել, չեն ստեղծվել: Պարզապես թղթին են հանձնվել ազնիվ ապրումներ, կարոտ ու տենչ, արտահայտվել են սեղմ ու հակիրճ տողերով, սակայն արտահայտում են այն, ինչի մասին կարող են գրվել անթիվ տողերով նամակներում, կարող են պատմվել ու նկարագրվել ժամեր ու օրեր շարունակ: Էջ առ էջ կարդալով քնարական շնչով գրված բանաստեղծությունները՝  ընթերցողն անսպասելիորեն հանդիպում է արձակ էջերի. <<Չուղարկված նամակներ>>, վեպ: Այն դետեկտիվ ժանրի ստեղծագործություն է, որից  այնքան աղքատ է հայրենի գրականությունը: Արփինեի կողմից համարձակ քայլ է կատարված, եթե նկատի ունենանք նրա շատ երիտասարդ  տարիքը: Ընթերցվում է հետաքրքրությամբ, շարադրանքը գրագետ է, զուրկ ավելորդաբանություններից, չի հոգնեցնում: Կերպարների հոգեվիճակները և գործողությունները համոզիչ են: Սրանք գրական երկերի համար այն արժանիքներն են, որ անհրաժեշտ են ընթերցողին գրավելու և մտորումների մղելու համար:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

authors_details