Հայկ Ավագյան

11-07-2018-10-03-38-3265812684.jpg

Հայկ Ալեքսանի Ավագյանը ծնվել է 1927 թ.  Վայոց Ձոր մարզի Գետափ գյուղում: 1951 թ.  ավարտել է մայրաքաղաքի էներգետիկ տեխնիկումը, գործուղվել Ջերմուկ, մասնակցել Ջերմուկ մայր գործարանի և հիդրոէլեկտրակայանի կառուցմանն ու շահագործմանը: Մեկ տասնամայակ, որպես բաժնի վարիչ և ՀՀԳ-ի հատուկ թղթակից, աշխատել է Վայքի և Եղեգնաձորի շրջանային թերթերի խմբագրություններում: 1959-63 թ.թ.  հեռակա կարգով Մոսկվայում ստացել է ժուռնալիստական բարձրագույն կրթություն: Երկար տարիներ մամուլում տպագրվել են  Ավագյանի ակնարկները, երգիծական հոդվածներն ու ֆելիետոնները: Հայկ Ավագյանը գրչի ու գրականության մարդ էր,  լայն հետաքրքրությունների տեր մտավորական,  բանահավաք-հրապարակախոս, որի հաստատումն է ընթերցողի սեղանին դրված, առ այսօր ջերմ ընդունելության արժանացած  գեղարվեստական և պատմագրական    գրքերը : <<Գետափ>>  (2005թ.) գիրքը  պատմական և ժողովրդագրական ակնարկ է  Վայոց ձորի հնագույն բնակավայրերից մեկի՝ Գետափ գյուղի մասին: Հեղինակը կիսվել է  իր ծննդավայրի  մասին  պատմող հիշողություններով: <<Կեչուտ>>  (2015թ.) գրքում զետեղված է  Կեչուտ գյուղական բնակավայրի հազարամյա տարեգրությունը: Վավերագրական ակնարկների ժողովածու  է   <<Անմահները հրամայում են>>  գիրքը (2015 թ.).  պատերազմ, մարդիկ, ճակատագրեր: <<Հայոց տան մեծերը>>  (2010 թ.)  գիրքը հավաքված պատառիկներից հուշագրության մի զամբյուղ  է՝ հայոց տան երևելիների աստղաբույլի մասին: Ճիշտ այնպես, ինչպես նրանք եղել են իրենց կյանքի ու հայրենանվեր գործունեության աստծո պարգևած ժամանակի մեջ: Հ. Ա. Ավագյանը մահացել է 2016 թ.:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝

    Նազարյան Ռ. - Մայրենին բոլորի համար
    Սահակյան Վ.- Հոմանիշների, հականիշների դպրոցական  բառագիրք
    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ, Պատմվածքներ
    Աղայան Ղազարոս - Հեքիաթներ
    Անդերսեն Հ. Ք. - Հեքիաթներ
    Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
    Մարուխյան Ռ. - Չիկարելիի արկածները
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարը>> գիրք 1
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը  և գաղտնիքների սենյակը>> գիրք 2
    Ռոուլինգ Ջ.- Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը գիրք 3

     

    Միջին և բարձր տարիք՝


    Գրին Ջոն  - Աստղերն են մեղավոր
    Պաուլո Կ. - Ալքիմիկոսը
    Կամյու Ա. - Օտարը
    Մենսոն Մ. - Թքած ունենալու նուրբ արվեստը
    Պրեվո Աբբա - Մանոն Լեսկո
    Պյուզո Մ. - Կնքահայրը
    Սամվելյան Դ. - Արտագաղթած կարոտ
    Բաբայան Մ. - Ծխացող կարոտ
    Պետրոսյանց Մ. - Օրենքով գողը
    Աղաբեկյան Կ. - Կնոջ մենամարտը
    Տեր-Հովհաննիսյան Կ. - Արևի հետ
    Տեր- Հովհաննիսյան. - Պղպջակ
     

     

     

Մեկնաբանություն

authors_details