ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 02.04.2022 թ.

Մանկական գրքի միջազգային օրվա առթիվ գրադարանը հյուրընկալեց Ջերմուկի «Զատիկ» մանկապարտեզի ավագ բ խմբի երեխաներին՝ դաստիարակ ընկեր Կարինեի և ընկեր Մանեի ուղեկցությամբ: Դաստիարակչուհին հարցեր տվեց փոքրրիկներին. նրանք խելացի մտքեր արտահայտեցին հեքիաթագրի մասին և արտասանեցին : Այնուհետև երեխաները ծանոթացան գրքային հավաքածուին, թերթեցին իրենց սիրելի մանկագիրների պատկերազարդ գրքերը, գրադարանավարուհի Հասմիկ Սահակյանը սիրով նրանց բացատրեց գրքի հետ շփման ձևերը. ինչպես խնամքով թերթել էջերը , դրանք չպատռել և սիրել գիրքը :

Գրադարանի օպերատոր Ռոզա Ավագյանը երեխաների համար ընթերցեց Հ.Ք. Անդերսենի «Արագիլները» հեքիաթը, որը սովորեցնում է, սիրել բնությունը, չվնասել թռչուններին և լինել բարի: Երեխաները գուշակեցին մի քանի հանելուկներ և վերջում գրադարանի կողմից ստացան «Ներկիր ինքդ» ալբոմներ, ինչն անչափ ուրախացրեց նրանց:

Փոքրիկները գրադարանից հեռացան տպավորված, իսկ դաստիարակը շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին բարի ու ջերմ վերաբերմունքի համար:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details