2013 թվականի օգոստոս ամսին լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժաղովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթներ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները հեղինակինն են:
Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: <<Խոսող գաթաները>>, <<Ով էր մեղավոր>> հեքիաթները ընտանիքում հարազատ քույրերի ու եղբայրների համերաշխության, միմյանց սիրելու և օգնելու, խաղաղ ապրելու մասին է, <<Ոսկեծամիկ աղջիկը>> հեքիաթում, պատմվում է, թե ինչ կարող է կատարվել ուտելուց առաջ ձեռքերը չլվանալու, ավելին` եղունգները կրծելու վատ սովորության պատճառով: Չի կարելի լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում` բացատրում են <<Վարագույրի աղջիկները>> հեքիաթի` խելացի ու գեղեցիկ աղջիկները: Տխուր իրավիճակներում է հայտնվում բոլորին մշտապես հակառակվող տղան <<Թարսիկ Ներսիկը>> հեքիաթում, լավ է, որ ամեն ինչ բարի ավարտ է ունենում: Շատ խիստ պատիժ է ստանում Գոռը շրջապատի ճնճղուկներին հալածելու համար , զղջում է ու բարեկամանում նրանց հետ: Հիվանդ պապիկ-տատիկների նկատմամբ թոռնիկների անսահման սիրո ու հոգատարության գողտրիկ պատմություն է <<Քաղցրիկն ու Թթվաշիկը>> հեքիաթը: Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հենց այս արժանիքները նկատի ունենալով գրքի մեկական օրինակներ դրվեցին առաջին դասարան ընդգրկված բոլոր երեխաների համար Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պատրաստված նվերների հավաքածուի մեջ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն