Ջերմուկի քաղաքային գրադարանում ընթերցողների պակաս երբեք չի զգացվում:Անսովոր աշխուժություն է հասկապես դպրոցահասակ երեխաների շրջանում:Գույնզգույն գրքերը, ընթերցանության համար նախատեսված սրահն ու աշխատակիցների բարեհամբյուր մոտեցումը՝ստիպում են երեխաներին գրեթե ամեն օր այցելել գրադարան: Մեկ տարի առաջ նախաձեռնված ծրագրի համաձայն՝ Ջերմուկի քաղաքապետարանի ջանքերով 3 գրադարանները միավորվեցին և կառուցվեց նորը՝ ամենաժամանակակից ստանդարտներով:Աշխատանքը բարդ էր և եռանդուն , սակայն 1 տարին բավարար էր՝ գրադարանի ֆոնդը լիարժեք համալրելու և միևնույն ժամանակ ընթերցողներ սպասարկելու, ֆոնդը թվայնացնելու, միջոցառումներ կազմակերպելու համար:Նոր գրադարանի բացումով ավելի հաճելի դարձավ, ոչ միայն աշխատակիցների ամենօրյա աշխատանքը , այլ միանգամից ավելացավ ընթերցողների թիվը: Վերանորոգված գրադարանը 2012թ-ի տվյալներով ունեցել է 500-ից ավելի ընթերցող,իսկ 2013 թվականի փետրվարի 26- ի դրությամբ ընթերցողների թիվը հասնում է 360-ի, հաճախումները՝1186, դուրս տրված գրականությունը՝ 1210:Ընթերցողների միջին քանակը օրվա ընթացքում հասնում է 25-30: Ամռանը գրադարանի ակտիվ ընթերցողներ են դառնում նաև Ջերմուկում իրենց հանգիստն անցկացնող այցելուները ՝ կիսելով իրենց տպավորությունը, ոչ միայն տեսարժան քաղաքի մասին, այլև գոհունակություն հայտնում քաղաքի ղեկավարությանը՝ մեր օրերում գրադարանին այդքան մեծ ուշադրություն դարձնելու և որպես մշակութային օջախ իր նպատակին ծառայեցնելու համար:Գրադարանում այժմ կատարվում են թվայնացման աշխատանքներ:Գրադարանի կայքէջում ամբողջությամբ տեղադրվել է ֆոնդը, կլինեն նաև երեխաներին հետաքրքրող նյութեր, հեքիաթներ, հայ հանճարների մասին պատմող կենսագրական տվյալներ, աֆորիզմներ:Ներկայացնում ենք կայքի ոչ լիարժեք տարբերակը՝ jermukigradaran.am
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն