Օգոստոսի 5-ին Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանի հետ: Ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, նա աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր: 2001-2004 թ.թ. եղել է Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղարը, 2004-2006թթ. աշխատել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար: Ներկայումս Երևանի <<Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն>>-ի տնօրենն է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, խոհագրությունների, ակնարկների, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների, փաստագրական ֆիլմերի սցենարների: Հ. Հովեյանի բանաստեղծությունները տպագրվել են Գերմանիայում, Ռուսատանում, Ռումինիայում, Լիտվայում, Բելոռուսում, ՈՒկրաինայում, Իտալիայում, Սերբիայում, ԱՄՆ –ում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հունգարիայում և այլուր: Լույս է ընծայել տասներկու բանաստեղծական ժողովածու:
Ճանաչված մտավորականի և գրադարանի ընթերցողների միջև կայացավ ջերմ և հետաքրքիր զրույց ժամանակակից գրական կյանքի, գրքի և ընթերցանության դերի ու նշանակության հարցերի շուրջ: Նա գոհունակություն հայտնեց գրադարանի արդյունավետ գործունեության համար և ի նշանավորումն այս հանդիպման՝ գրադարանին նվիրեց վերջերս հրատարակած բանաստեղծությունների «Հիշողության կավ» խորագրով ժողովածուն:
Մեկնաբանություն