<< Ա Ն Թ Ա Ռ Ա Մ Ն Ե Ր >>

Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն, մանկական հեքիաթների ու բանաստեղծությունների հեղինակ Զեմֆիրա Սարգսյանի պատրաստած հերթական նոր գիրքը՝ <<Անթառամներ>> խորագրով, իր համաստ տեղը գտավ քաղաքային գրադարանում: Գիրքը մանկական ու պատանեկան տարիների հուշապատում է մանրակերտ դիպվածներով՝ նախատեսված միջին և բարձր տարիքի ընթերցողների համար: Հեղինակը ծնվել և մեծացել է Սիսիանի շրջանի նախկին Բազարչայ գյուղում, որը հետագայում մնացել է Սպանդարյանի ՀԷԿ-ի ջրամբարի տակ: Անցել են երկար ու ձիգ տարիներ և այդ ջրամբարի ծփուն ջրերի տակ մնացած մանկության ու պատանեկության կարոտը հեղինակին մղել է վերհիշել ու թղթին հանձնել իր ծննդավայրի համն ու հոտը պատկերող անթառամ դրվագներ, որոնք դարձել են անցած օրերի մտածելակերպի, բարքերի ու կենցաղի մասին պատմող հետաքրքիր պատմություններ: <<Առաջին լուսանկար>> (լուսանկարը զետեղված է պատումի վերջում), <<Իմ առաջին սեպտեմբերի մեկը>>, <<Իմ առաջին գրադարանը>>, <<Անունս>>, <<Աղի բլիթի պատմություն>>, <<Պիշկի, կալաչ, լավաշ>> և այլ հուշապատումները անձնական են ու խորապես ապրված: Մարդկային առաքինություններից մեկի՝ բարեգործության մասին հուզիչ պատում է <<Կարմիր գինու բույրը>>: Իր ծննդավայրը՝ որպես մի դրախտավայր, ներկայացված է <<Աշխարհս մեռնել կա…>> պատումի մեջ: Հումորային դրվագ է վերջին՝ <<Պաչե՛մ, Ռիտա>> պատմությունը: 
<<ԱՆԹԱՌԱՄՆԵՐ>> գրքի մանրապատումների ընթերցումից հետո յուրաքանչյուրն իր մանկություն վերադառնալու մի տաք ցանկությամբ է պարուրվում: Փոխվել է մեր կյանքը, կենցաղավարությունը, բայց այն հուշերը, որոնք ստիպում են զգալ արմատները և ծննդավայրում ապրած կյանքի օրերը, երբեք ու երբեք չեն մոռացվում՝ անթառամ մնալով մեր սրտերում:
Պատումների վերջում կա մաքուր էջ, որի վրա գրված է միայն մեկ բառ. <<Շարունակելի>>: Ահա, ուրեմն սպասենք նոր պատմությունների:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details