Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է

Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է 😇 💥 🏵️: Շնորհավորում եմ պոեզիա արարողներին, ընթերցողներին, հասկացողներին ու գնահատողներին: Իմ ընկալումներում՝ պոեզիան գերում ու հմայում է իր բնականությամբ ու բանականությամբ: Պետք չէ նրան հագցնել արհեստական հանդերձանք, զոռով բառեր ստեղծել ու մի կերպ կցել-կցմցել, հարմարեցնել, բառակույտերով ծանրաբեռնել ընթերցողին՝ վերջում մի բան ասած կամ չասած լինելով…🤔😥😏🤨 Սիրելի պոետներ, ցանկանում եմ, որ լինեք ցանկալի ու փնտրված հեղինակներ, որ մենք վերջապես Սևակի, Սահյանի ու մյուս դասականների գրքերը թողներք հանգիստ գրադարակների իրենց պատվավոր տեղում ու վայելենք մեր օրերին ու մեր հոգևոր պահանջմունքներին հարիր Ձեր ստեղծագործությունները, թող ընթերցողը երբեք չափսոսա Ձեզ ընթերցելու ժամանակը, ավելին՝ լինի շնորհակալ ու երախտապարտ: 😍 🍻 🥂 🎂 📘📙📙📚 💐
Ներկայացնում եմ Ջերմուկի գրական ակումբի անդամների ստեղծագործություններից.

🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺

ԱՏՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԻՄ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Մի հին հեքիաթ գիտեմ ես՝
Իմ խեղճ պապից հիշատակ,
Ու մի հին երգ ծխահամ՝
Թոնրի շուրթին կուչ եկած:

Լավաշի պես, նուրբ, փխրուն
Մորս հայացքն ունեմ դեռ,
Որ պահել եմ իմ հոգու
Մութ ծալքերում ես անմեռ:

Ու մեղքերով ծանրաբեռ
Դժողքն ընկած սրտիս մեջ
Կենդանի են պատկերներն
Իմ մանկության սնամեջ:

Իմ հողմածեծ օրերից
Լոկ ավազ է մնացել,
Իմ ոսկեբեր ավազից
Ոսկին ուրիշն է տարել:

Ինձ հեքիաթն է մնացել
Իմ խեղճ պապից հիշատակ
Եվ մի հին երգ՝ ծխադառն,
Որ երգում եմ շարունակ:

🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹

ՌՈՒԲԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՍԻՐՏ ԻՄ

Ցավում ես, սիրտ իմ, ցավում ես կրկին,
Ի՞նչ անեմ, անգի՛ն,
Անտարբեր մնա՞մ վշտին ու ցավին,
Հանդուրժե՞մ դավին:
Լինե՞մ երեսպաշտ ու ստախոսե՞մ,
Սևին սև չասե՞մ:
Չաշխատողին չասե՞մ անբան,
Թողնե՞մ լրիվ շեղի ճամփան:
Առանց պատիժ թողնե՞մ գողին,
Ծլող սերմը չտա՞մ հողին:
Անկամք, անկիրք, անսեր լինե՞մ,
Չմտածե՞մ, չալեկոծվե՞մ…
Ի՞նչ անեմ, անգի՛ն,
Ցավում ես, գիտեմ, ցավում ես կրկին…

🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷🌷

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ

Իջնում էր մութը քաղաքի վրա,
Իջնում րէ թեթև աշնան երեկոն,
Երբ հեռախոսիս զանգը հասավ քեզ՛
-Սպասիր, կգամ,- ասաց ձայնը քո:

Եկար՝ բերելով արև ու գարուն,
Բացվեցին ասես ծաղիկն ու առուն,
Ու ճռվողեցին հավքերը կարծես,
Սիրո տոն եղավ ու կարոտի ծես…

Օդը բուրում է կապույտով մի տաք,
Ամեն ինչ, ասես, ճախրում էր էլի,
Չէ՞ որ դու էիր գրկիս մեջ լռել,
Դու, իմ սիրելի…

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ն-ին

Դու մի փոքրիկ ժպիտ տուր ինձ,
Որ քողարկեմ տխրությունս,
Ինձ հավատա գոնե մի պահ,
Որ մոռանամ հոգնությունս:

Կյանքը ոչինչ ինձ չի տվել
Ամբողջական ու անթերի.
Ինձ՝ ճախրանքի ոգի միայն,
Իսկ թևերը քեզ է թողել:

Այդ թևերին ասեղնագործ
Ամեն գույնի խաչեր շարել,
Հետո փակել մշուշ քողով՛
Աղոթելը ինձ է թողել:

Ինձ թողել է տառապանքը,
Որոնումը ինձ է թողել,
Բայց մոռացել է երևի,
Ոչինչ, ոչինչ քեզ չի պատմել:

💫💫💫💫💫💫💫💫💫

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details