ՈՉ ԿՈՆՖԵՏ ԵՄ, ՈՉ՝ ՄԵՂՐ
Ես ունեմ սիրուն անուն՝
Պարզ ու հայկական,
Բայց չգիտեմ, թե ինչո՞ւ
Մոռանում եք այն:
Մեկ ինձ ասում եք՝ իմ կյանք,
Մեկ՝ գանձ, մեկ՝ հրաշք,
Գանձ – հրաշքն ի՞նչ են՝
Ես դեռ չգիտեմ :
Մեկ փիսո եմ ձեզ համար,
Մեկ՝ ծլվլան ծիտ,
Մեկ՝ աղունիկ բլբլան,
Մեկ՝ հաչան շունիկ:
Մեկ կանչում եք՝ ա՛յ քաղցր,
Ա՛յ կոնֆետ, մեղր,
Արի՛ մոտիկ, ա՛յ համով,
Ուտենք քեզ սիրով:
Բա որ ուտեք՝ պրծնեմ,
Հետո ի՞նչ կանեք…
Առանց ինձ շատ կլացեք՝
Ես հաստատ գիտեմ:
Դրա համար ինձ դիմեք
Իմ ճիշտ անունով,
Էլ ո՛չ կոնֆետ կամ մեղր,
Քաղցր կամ համով:
🧒
👦
👧
🧑
👩
🤵
👱♀️
👸
ՈՐՈՇՈՂԸ ԵՍ ԵՄ
Հրաչոն եմ ՝ իմացե՛ք,
Արդեն յոթ տարեկան,
Ու՞ր կգնամ և ի՞նչ կանեմ՝
Որոշողը ե՛ս եմ:
Առավոտ է, արթնացել եմ.
Գնամ՝ լվացվեմ,
Ի՞նչ կհագնեմ, կամ՝ ի՞նչ կուտեմ.
Որոշողը ե՛ս եմ:
Էլ բալիկ չեմ պուպուշ-մուպուշ,
Որ ինձ պաչպչեք,
Ու՞մ մոտենամ և ի՞նչ ասեմ՝
Որոշողը ե՛ս եմ:
Տեսե՛ք, որքա՜ն լուրջ տղա եմ
Ու ամե՜ն ինչ գիտեմ,
Բժիշկ դառնա՞մ, թե՞ դատավոր՝
Որոշողը ես եմ:
🧒
👦
👧
🧑
👩
🤵
👱♀️
👸
ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ
Դպրոցից տուն եկան երկու խելոք քույր՝
Ութ – տաս տարեկան,
Դրսի կոշիկները հանեցին միջանցքում,
Հողաթափեր հագան:
Դարակներում շարեցին կոշիկները կարգով,
Որ ցրիվ չգան,
Մտան իրենց սենյակը մաքուր, լուսավոր,
Կոկիկ՝ ամեն բան:
Յուրաքանչյուրն ուներ իր տեղը՝ սեղան-աթոռով,
Գրադարակը:
Այնտեղ դրեցին գիրք ու տետրերով
Լի պայուսակը:
Հետո օճառով լվացին իրենց փափլիկ ձեռքերը,
Խոհանոց մտան,
Մայրիկի եփած տաք կերակուրը
Հաճույքով կերան:
Մեծ քույրն արագ հավաքեց-մաքրեց
Ճաշի սեղանը,
Փոքրը ձեռքն առավ կոշտ խոզանակը՝
Ավլեց հատակը:
Դե, հետո, պարզ է, կանչում են գրքերն
Ու տետրակները,
Թող կորչեն անմիտ սարսափ ֆիլմերը
Ու սերիալները:
Օ՜, ի՜նչ խելոք են այս աղջիկները
Եվ աշխատասեր,
Ուրախ է նրանց բարի մայրիկը,
Հայրիկը՝ նույնպես:
🧒
👦
👧
🧑
👩
🤵
👱♀️
👸
ՓՆԹԻ, ԾՈՒՅԼԻԿ
ՍԵՆԻԿ - ԲԵՆԻԿ
Տատիկն ունի երկու թոռնիկ՝
Անունները՝ Սենիկ, Բենիկ,
Երկու եղբայր իրար նման,
Մեկը մեկից ծույլ ու անբան:
Առավոտյան մի կերպ՝ զոռով
Արթնանում են դժգոհելով,
Անկողինը չեն հավաքում,
Հեռախոսից չեն բաժանվում:
Մեկ մայրիկն է զայրանում,
Մեկ հայրիկն է խառնվում.
-Արագացրե՛ք, արագ շարժվե՛ք
Ախր դասից ուշանո՜ւմ եք…
Նվնվալով լվացվում են,
Դանդաղ-դանդա՜ղ հագնվում են,
Գիրք ու տետր՝ ցաք ու ցրիվ,
Գտնվում են հազիվ-հազիվ:
Մեկ Սենիկն է ողբում, լացում,
Մեկ Բենիկն է հեկեկում,
Տխուր, կարմրած թաց աչքերով
Պետք է դպրոց գնան վազքով:
Բայց, դե արդեն ուշացել են,
Ներե՛ք, դասղեկ ու տնօրեն,
Տղաները այս թափթփված
Գուցե մի օր լինեն ուղղված:
Ճաշի ժամն է. երկու եղբայր
Տուն են գալիս դպրոցից,
Պայուսակ ու դրսի կոշիկ
Թողնում անկարգ ցաք ու ցիր:
Առանց ձեռքեր լվալու
Խոհանոց են շտապում,
Ախորժակով ուտում եփած
Ճաշ կամ սմբուկ տապակած,
Խմում հյութեր տեսակ-տեսակ
Եվ վայելում պաղպաղակ,
Վայելում են, սակայն հետո
Սեղանն էլ չեն հավաքում,
Փշրանքները թափթփում են,
Բայց հատակը չեն ավլում:
-Ես չեմ թափել, ինչու՞ մաքրեմ,-
Դժգոհում է Բենիկը,
-Բա կարող ա՞, որ ես մաքրեմ,-
Փնթփնթում է Սենիկը :
Միմյանց վրա բարդելով՝
Վեճ ու աղմուկ են սարքում,
Գոռգոռալով, բղավելով
Տատիկի սիրտն են մաշում:
Հետո դասեր պիտի սերտեն,
Բայց ձգում են, ձգձգում.
-Հեսա, հեսա, հեսա կանեմ…
Մինչև օրն է վերջանում:
Այդ ամենը գուցե ներենք՝
Կմեծանան, կփոխվեն,
Սակայն ինչպե՞ս չհարցնենք,
Թե եղունգներն ու՞ր են:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ հարցնենք,
Այդ ձեռքերին ո՞նց նայենք.
Կեղտոտ եղունգների տակ,
Հաստատ, ճիճվի ձվեր կան:
Եղբայրները միշտ թաքուն
Եղունգներն են կրծմրծում.
Ամոթ էլ է ասելը՝
…Կուլ են տալիս կրծածը:
Ճիճուների ձվերից
Փորում կաճեն որդերը:
Ատամները կթափվեն,
Մատները կծռմռվեն…
Բենիկ, Սենիկ, լավ լսե՛ք,
Աշխատասեր դուք դարձե՛ք,
Մի՛ հոգնեցրեք մայրիկին,
Մի՛ զայրացրեք հայրիկին,
Դասերը լավ սովորե՛ք,
Դպրոցից մի ուշացե՛ք,
Դարձե՛ք խելոք, մաքրասեր,
Ազնիվ, ուրախ լավ ընկեր:
Էլ եղունգներ մի՛ կրծեք՝
Աղջիկներից ամաչեք.
Ի՞նչ տղա եք՝ անատամ,
Ձեռքի մատներն՝ անխնամ :
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն