Շնորհակալություն ենք հայտնում գրադարանի մշտական ընթերցող Մանուշակ Սարգսյանին` գրադարանավարի օրվա առիթով գրադարանին գիրք նվիրելու համար: Մեր ընթերցողը լրջորեն ուսումնասիրում է հայոց պատմությունը, եղել է Արևմտյան Հայաստանում և իր տպավորություններով կիսվեց գրադարանի աշխատողների հետ: Ցանկանում է իր նվիրած հետևյալ գրքերով ուղղորդել երիտասարդներին` ավելի լավ ճանաչելու հայ ժողովրդի պատմությունն ու Հայաստանը:
- Մովսիսյան Արտակ, ԱրևմտյանՀայաստանի 10 ուխտավայրեր , 2015 թ.: Անի, Կարս, Դարույնք /Բայազետ/, Այանց/ Այանիս/, Վան, Աղթամար, Տիգրանակերտ /Նփրկերտ, Սիլվան/, Եդեսիա, Արշամեա, Նեմրութի սրբավայր: Գրքի նկարները թերթելով և նրանց մասին պատմող դրվագներին ծանոթանալով` ընթերցողը կարող է մտովի հայտնվել Արևմտյան Հայաստանում: Սա կարող է լինել փոքրիկ գրքային ճանապարհորդություն և հնարավորություն ստեղծել ընթերցողին ավելի լավ ճանաչելու իր պատմությունը, բացահայտել այսօր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը:
- Բախչինյան Ֆելիքս <<Անպատմելի պատմությունը հայի>> /հուշագրություն/ , 2019 թ. : Այստեղ նկարագրված է տարագիր հայի` Եղեռնի ականատես , Երուսաղեմի թարգմանչաց վարժարանի ավագ ուսուցիչ Սեդրաք Պաղտոյանի կյանքն ու գործունեությունը:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ - Հեքիաթներ
Պերրո Շ. - Հեքիաթներ
Վուդսոն Ջ.- Ամեն բարություն
Սարոյան Վ.- Առակներ
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Դերանց Մ.- Սեր և էմիգրացիա
Գրին Ջոն - Աստղերն են մեղավոր
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Մարկ Արեն - Սուրբ ծննդյան հրեշտակը
Ստենդալ- Կարմիրը և սևը
Ռեմարկ Է. - Հաղթական կամար
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Կոելյո Պ. - Վերոնիկան որոշում է մեռնել, 11 րոպե
Կամյու Ա. - Օտարը
Մենսոն Մ. - Թքել ենք բոլորս
Պալացիո Ռ. - Հրաշքը
Մեկնաբանություն