Ատոմ Ավետիսյան

 Ծնվել է Վայոց Ձոր մարզի Խաչիկ գյուղում: 1956թ.-ին ավարտել է Միկոյանի Պուշկինի անվան  միջնակարգ դպրոցը, 1962 թ.-ին ավարտել է Երևանի Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: Մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկ  է: Աշխատել է  <<Ջերմուկշին>>  տրեստում  և Ջերմուկ>> հանքային ջրի մայր գործարանում որպես ինժեներ, գլխավոր մեխանիկ, բարձրանալով մինչև գործարանի տնօրենի պաշտոնին: Գրել սկսել է դպրոցական տարիներից: Տպագրվել է տեղական և հանրապետական թերթերում: Հրատարակել է <<Արևն ինչու է ինձնից ամաչում>>  (2007 թ.)  և  <<Ձախողում>> (2014 թ.)  գրքերը: Ունի բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ, որոնք հրապարակել և հրապարակում է  ֆեյսբուքյան իր անձնական  էջում՝ արժանանալով ընթերցողների հիացական գնահատականներին ու դրվատանքին: Չնայած առաջացած տարիքին՝ լի է ստեղծագործական մտահղացումներով, ակտիվորեն մասնակցում է ֆեյսբուքյան գրական-ստեղծագործական,  քաղաքական ու քաղաքացիական  քննարկումներին,  այդ ամենը զուգորդելով հմուտ այգեգործական զբաղվածությամբ :

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

authors_details