ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

  1. Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանից կարող են օգտվել բոլոր մշտական և ժամանակավոր բնակիչները` առանց տարիքային սահմանափակման, եթե նրանք`
  1. Բացի գեղարվեստական գրականությունից, մնացած գրքերն ու այլ հրատարակությունները ընթերցողներին են տրվում մինչև մեկ ամիս ժամկետով՝ օրը 10 դրամ վարձավճարով յուրաքանչյուր մեկ միավորի համար: Մեկ ամսից ավել, բայց ոչ ավել 6 ամսից, դրանք օգտագործելու համար կարող է ժամկետը երկարացվել, եթե տվյալ գրքի նկատմամբ այդ ընթացքում այլ ընթերցողի կողմից պահանջ չի ներկայացվել: Պահանջի դեպքում կամ 6 ամիսը լրանալուց հետո գրքերը /այլ հրատարակությունները/ անհապաղ պետք է վերադարձնել:

Գեղարվեստական գրականությունը ընթերցողներին տրվում է անվճար 10 օրից ոչ ավելի ժամկետով: Եթե տվյալ գրքի նկատմամբ 10 օրից ավելի օգտագործման ընթացքում այլ ընթերցողի կողմից պահանջ չի ներկայացվել՝ պահանջի դեպքում կամ 2 ամիսը լրանալուց հետո գիրքը անհապաղ պետք է վերադարձվի:

  1. Գրադարանի ընթերցասրահում մամուլի միջոցներից, բառարաններից , հանրագիտարաններից և տեղեկատու այլ աղբյուրներից օգտվելը անվճար է:
  2. Գրադարանային սպասարկման վարձավճարները գանձվում են գրքերը վերադարձնելիս, այդ մասին նշում է կատարվում ընթերցողի քարտում և վավերացվում երկկողմանի ստորագրությամբ:
  3. Գրադարանից անվճար կարող են օգտվել.
  1. Գրքերի վերադարձման մասին գրադարանավարի պահանջը չկատարող ընթերցողը կհամարվի գրադարանի գույքը դիտավորյալ յուրացնող անձ: Այդ կապակցությամբ կկազմվեն համապատասխան նյութեր վարչական միջամտության համար: Կորցրած գրքերը պետք փոխարինել մեկ այլ համարժեք գրքով կամ վճարել գրքի գնի տասնապատիկը:

Առաջարկությունների, դիտողությունների ու գանգատների համար ընթերցողները կարող են զանգահարել 098 17 35 71, 093 03 24 47 հեռախոսահամարներով՝ տնօրենին :