Ծնվել է 1958թ.-ին Ջերմուկ քաղաքում՝ ուսուցիչների ընտանիքում: Ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1985 թ.-ից մինչ այժմ աշխատում է Ջերմուկի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում /այժմ կրթահամալիր/, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: <<Լավագույն ուսուցիչ>> մրցույթի մրցանակակիր է: 2017թ-ի հոկտեմբերին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին: Ունի արձակ ժանրի ստեղծագործություններ՝ պատմվածքներ, ակնարկներ: Տպագրվել է << Նոր դար>>, <<Նարցիս>>, <<Անդին>> ամսագրերում և << Կանչ>> թերթում:
Մեկնաբանություն