Վարդուհի Բագրատյան

Ծնվել է 1993թ փետրվարի 12-ին Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղում: Սովորել է Կեչուտի միջնակարգ դպրոցում 2000-2010թթ : Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: Ավարտել է համալսարանը 2015թ-ին: Բանաստեղծական առաջին թոթովանքները սկսել է դեռևս վաղ մանկուց, իսկ համալսարանական տարիներին խորացրել է գիտելիքներն ու բանաստեղծական արվեստի գաղտնիքները հմուտ դասախոսների շնորհիվ: Երիտարդական հիմնադրամի կողմից հրատարակվել է փոքրիկ գրքույկ <<Մի կտոր ինձնից վերնագրով>>, որտեղ զետեղվել են Վայոց ձոր մարզի երիտասարդ գրողների, այդ թվում նաև Վարդուհու մի քանի բանաստեղծություններ: 2020թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Տար ինձ քեզ հետ դեպ արև>> վերնագրով: Ժողովածուն ընդգրկում է վեց բանաստեղծական շարք՝ <<Ներդաշնակությու>>, <<Աստված-հավատ>>, <<Հորս նվեր>> , <<Երգ երգոց>> , <<Նոր էջից>> և <<Սիրո հեղաշրջում>> :

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

authors_details