ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ 15.10.2014թ.

Հոկտեմբերի 15-ին Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները իրենց հերթական այցն էին կատարել քաղաքային գրադարան: Հովհաննես Թումանյանի 145-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 5-ի Ա դասարանի աշակերտները դասղեկ Հերիքնազ Գևորգյանի ղեկավարությամբ ներկայացրեցին Թումանյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին հետաքրքիր տեղեկություններ, պատմեցին և տեսաշարով ցուցադրեցին նրա անձնական կյանքից առանձին դրվագներ: Նրանց ելույթից հետո Թումանյանի ստեղծագործության հիման վրա գրված «Ախ ինչ լավ են սարի վրա» երգի կատարմամբ հանդես եկան 5-ի Բ դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Բաբայանի ղեկավարությամբ: Նրանք նույնպես ցուցադրական տեսաշարով մանրամասն տեղեկություններ հաղորեցին Թումանյանի կյանքից և գրողի հայտնի բանաստեղծություններով ամփոփեցին միջոցառումը: ԸՆթացքում ցուցադրվեցին դրվագներ <<Անուշ>> ֆիլմից: Վերջում գրադարանի աշխատակիցները փոքրիկ խաղ–մրցույթ կազմակերպեցին: Թումանյանի ստեղծագործությունների օգտագործմամբ պատրաստված <<Լրացրու բաց թողնված բառերը>> և <<Շարունակիր տրված տեքստը>> առաջադրանքների կատարումը երկու զուգահեռ դասարանների աշակերտների համար ուրախ քննություն դարձավ:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details