Գրադարանավարի օրվա ամենաջերմ շնորհավորանքները գրադարանավարները ընդունեցին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի փոքրիկներից:
Նրանց մուտքը մեծ ոգևորություն բերեց քաղաքային գրադարան, ուր մթնոլորտը հաճելի էր ու շատ ջերմ: Այստեղ փոքրիկներին դիմավորեցին աշխարհի ամենագունազարդ ու պատկերազարդ գրքերը, որոնց հետ բարեկամական ընկերությունը ցանկալի է, որ լինի երկարատև ու նպատակային:
Երեխաները դերային խաղով ցուցադրեցին հայտնի մի շարք առակներ, և իրենց յուրօրինակ բացահայտումներով վերծանեցին դրանց ուսուցողական և փոխաբերական իմաստները: Նրանք առակների միջոցով բացահայտեցին մեր կյանքում առկա մարդկային վարքագծի բազմաթիվ անարդար ու սխալ, անընդունելի ու պարսավելի դրսևորումներ և դաստիարակչական խրատներով փորձեցին ճիշտ ու հետաքրքիր լուծումներ գտնել ձեռբազատվելու արատավոր վարքագծից:
Նրանք բացահայտեցին իրենց մաքուր հոգիները ազնվացնելու, գեղեցկացնելու գրքերի մեծագույն նշանակությունը:
Նրանք գրքերում գտան ազնիվ ու առաքինի լինելու մեծագույն արժեքը, ձեռք բերեցին նոր ընկեր ու խորհրդատու: Նրանք իրենց փոքրիկ սրտերում նոր լույսի շող ամբարեցին՝ ավելի ազնիվ ու ճիշտ ապրելու համար:
Ջերմուկի թիվ 1 հիմն. դպրոց
Աշակերտական խորհուրդ
Մշակութային հանձնախումբ
Մեկնաբանություն