ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ 4.02.2017թ.

Մասնագիտության ընտրությունը յուրաքանչյուր մարդու կյանքի կարևորագույն ընտրություններից մեկն է: Ճիշտ ընտրած մաստագիտությունը կյանքում հաջողակ լինելու, մասնագիտական աշխատանքում ինքնակատարելագործման հասնելու, աշխատանքում բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է: Արդիական այդ թեմայով Ջերմուկի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր միջոցառում, որի հյուրերն էին ուսանողներ և ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտները: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը, որից հետո ուսանողները ներկայացրեցին իրենց ընտրած մասնագիտությունները և ուսումնական հաստատությունը: Ապագա ծրագրավորող Լիլիթը որքան էլ որ չի կանխատեսել, այնուամենայնիվ իր հաջողությունները միայն ծրագրավորողի մասնագիտության մեջ է տեսնում: Լիանան ուսումնասիրում է աշխարհագրություն և վստահ է, որ ապագայում աշխատանք կունենա: Աքսաննան ապագա իրավաբան է և հուսով է, որ ապագայում աշխատանք կունենա: Արմենուհին ուսումնասիրում է հանրային կառավարում մասնագիտությունը: Ապագա դիվանագետը նպատակ չունի վերադառնալ իր ծննդավայր, որոշել է հաստատվել Երևանում և այնտեղ գտնել իր հաջողությունները աշխատանքում: Բացառիկ մտքերով Ալիսան սովորում է ԵՊՀ սոցոլոգիա բաժնի սոցիալական աշխատանք մասնագիտությունը: Նպատակ ունի մարդկանց հետ շփման միջոցով բարձրաձայնել նրանց խնդիրներն ու նպաստել դրանց լուծմանը: Արշակյան Մարին էլ ընտրել է լրագրությունը և արդեն փոքր քայլեր է կատարում իր հոդվածների և ստեղծագործությունների միջոցով: Կարինեն լեզուներ է ուսումնասիրում, կարծում է, որ Ջերմուկում իր աշխատանքը կունենա և կդառնա լավ թարգմանչուհի:
Աշակերտների համար հետաքրքիր էր լսել իրենց ավագ ընկերների խորհուրդները: Նրանք նույնպես ներկայացրեցին իրենց պատկերացրած մասնագիտությունները և այդ դժվարին ընտրության հարցում նրանց եկել էին օգնելու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Հովհաննիսյանը, հասարակագիտության ուսուցչուհի, մասնագիտությամբ հոգեբան Ռուզաննա Ստեփանյանը , զբաղվածության կենտրոնի Ջերմուկի տարածքային բաժնի աշխատակցուհի Գոհար Անտոնյանը, Ջերմուկի երիտասարդական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը: 
Ռուզաննա Ստեփանյանը նշեց այն կարևոր կետերը, որոնք կօգնեն աշակերտներին հստակ կողմնորոշվել, իսկ Գոհար Անտոնյանը թվարկեց այն մասնագիտությունները, որոնք Ջերմուկի աշխատաշուկայում պահանջարկ ունեն և հորդորեց բոլորին աշխատանք չգտնելու դեպքում անպայման դիմել իրենց կենտրոն : Միջոցառումն ավարտվեց հարցերով ու պատասխաններով:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details