Հուլիսի 14-ին քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Մարիետա Սահակյանի մանկական բանաստեղծությունների <<Ատամհատիկ>> գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը: Հեղինակին ուղղված շնորհավորանքի, երախտիքի ու գնահատանքի խոսքերով նա հետաքրքիր մեկնաբանություններով ներկաներին ծանոթացրեց գրքի բովանդակությանը:
- Գրքում ներկայացված ստեղծագործությունները գրված են երեխաների համար մատչելի ու գրավիչ բառապաշարով, նրանց նկատմամբ անհուն սիրով ու բարությամբ, օգնում են ճանաչել շրջակա աշխարհը, կենդանիներն ու բույսերը անձնավորված են, արժանանում են հոգատար վերաբերմունքի, ապրում՝ մարդկային կյանքով ու առօրյայով: Կանխատեսելով երեխաների հարցասիրությունը՝ հեղինակը գրքում զետեղել է համառոտ տվյալներ բանաստեղծությունների հերոսների՝ կենդանիների, միջատների ու թռչունների մասին,- իր խոսքում նշեց գրադարանի տնօրենը:
Մասնագիտությամբ նկարչուհի տիկին Մարիետան կիսվեց իր հետաքրքիր հիշողություններով, որոնք էլ դարձել են նրա համար ստեղծագործելու լավագույն նախապայմաններից մեկը: Նա պատրաստվում է տպագրել նաև հեքիաթների, հանելուկների և պատմվածքների գրքեր:
Գրադարանի կրտսեր տարիքի ընթերցողները մեծ ուրախությամբ արտասանեցին <<Ատամհատիկ>> գրքում զետեղված բանաստեղծություններից: Ակտիվ ընթերցողներից Վարդուհի Բագրատյանը ընթերցեց իր <<Մանկություն>> բանաստեղծությունը, որը նվիրեց տիկին Մարիետային : Միջոցառմանը իրենց անակնկալ ներկայությամբ տիկին Մարիետային ուրախություն պարգևեցին նրա ուսանողները՝ <<Զատիկ>>մանկապարտեզի աշխատակիցներ տիկին Ռուզաննան և տիկին Մարինեն: Հյուրերը կիսվեցին իրենց անմիջական տպավորություններով, որից հետո ուրախ շուրջպարով ավարտվեց միջոցառումը: Հայկական ընտիր գինու գավաթներով, մրգերով ու անուշեղենով համեմվեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի բոլոր խոսքերը: Պարզվեց, որ տիկին Մարիետան նաև հայկական ժողովրդական երգերի հիանալի կատարող է:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն