Այսօր առավոտյան Ջերմուկի քաղաքային գրադարան այցելեցին <<Զատիկ մանկապարտեզի>> ավագ խմբի երեխաները՝ դաստիարակչուհի տիկին Լիլիթի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր երեխաներին բաց դասի շրջանակում սովորեցնել գրադարանը գրախանութից տարբերելը: Հետո փոքրիկները շրջայց կատարեցին գրադարանի գրապահոցում, ծանոթացան գրքից օգտվելու կանոնններին, թերթեցին մանկական պատկերազարդ գրքերը և ներկայացրեցին իրենց սիրելի ստեղծագործությունները: Տիկին Լիլիթը երեխաներին մանրամասն բացատրեց գրքի հետ շփման ձևերը. ինչպես խնամքով թերթել էջերը , դրանք չպատռել և սիրել գիրքը : Երեխաները տպավորված հեռացան գրադարանից՝ գրադարանի անդամ դառնալու մեծ ցանկությամբ: Մինչև տառաճանաչ դառնալը նրանք գրադարան կայցելեն ծնողների, տատիկների կամ ավագ քույրերի ուղեկցությամբ:
Մեկնաբանություն